Ծննդյանս օրվա ամենախենթանալիք անակնկալը. Նազիկ Ավդալյան
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում։ Այսօր նա նշում է իր ծննդյան տարեդարձը։ Ծանրորդին մեծ անակնկալ է արել որդին՝ Վաչեն։
«Ծննդյանս օրվա ամենախենթանալիք անակնկալը»,-սոցցանցերի իր էջերում նշել է Նազիկն ու հրապարակել տեսանյութ։
Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Նազիկ Ավդալյանը հայտնել էր, որ շուտով մեկ ամսով ԱՄՆ է մեկնելու։
«Վաչեն շատ-շատ է ուզում գալ, ես էլ էի ուզում անպայման տանել, բայց քանի որ գիտակցում եմ, որ գործնական ուղևորություն է դա ու ամբողջ օրը ես հանդիպումների եմ լինելու, իր համար ձանձրալի կլինի, բայց այդ էլ դասերի շրջան է։ Տարբեր հանգամանքներ կան, որ վաչեն այդ այցն ւնդունում է առանց դժգոհությունների»,-ասել էր Նազիկը։
Հարակից հրապարակումներ`
- Հաճախ պարտության ցավին ավելի հեշտ է դիմանալը, քան հաղթանակի փառքին․ Նազիկ Ավդալյան
- Հաջողության հասնելու ամենակարևոր պայմաններից մեկը․ Նազիկ Ավդալյան
- Մամ կներես, ես չգիտեի՝ դու ինչի միջով ես անցել․ Նազիկ Ավդալյանի որդին հուզվել է