Փորձեցի «Անա նանան քյե ղուրբան» երգը փնտրել Youtube-ում կամ համացանցում՝ 0 արդյունք.Նիկոլ Փաշինյան
«Որոշման նախագծի մեջ կար մի երգ «Անա նանան քյե ղուրբան» վերնագրով, երբ կարդացի, փորձեցի այս անունը փնտրել Youtube-ում կամ համացանցում և գիտե՞ք քանի արդյունք բերեց՝ 0»,-կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը, խոսելով ոչ նյութական արժեքների փաստագրմանը ուղղված նախագծի քննարկման ժամանակ։
Մինչ այդ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկում լրացումներ է իրականացվելու։
Փաշինյանն ասաց, որ եթե կառավարության այդ որոշմամբ նման ոչ նյութական արժեքները չարձանագրեն, ապա այն կկորի։
«Մեր պապիկների, տատիկների մահվան հետ, Աստված նրանց հոգին լուսավորի, մեր ոչ նյութական արժեքներն անէանում են, որովհետև բավարար չափով փաստագրված չեն»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ ոչ նյութական ազգային արժեքներից է խոհանոցը, որն Ազգային անվտանգության ռազմավարության մեջ էլ են մտցրել։
Նա հիշեց, որ երբ գյուղեր է գնում, երբեմն իրեն հյուրասիրում են ուտեստներ, որոնք իրեն անծանոթ են։
«Հետո հնարավոր է այլ առիթով, կամ հետաքրքրությունից դրդված մտնել 3 կմ հեռվում գտնվող ռեստորան և հարցնել, թե այդ ճաշատեսակից ունեն և նրանք հարցնեն. «էդ ինչ է», այն դեպքում, երբ գործնականում 1 կմ այն կողմ մարդիկ այն իրենց կենցաղում օգտագործում են»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ նման մի քանի դեպքերից հետո հանձնարարել է գրանտային ծրագիր իրականացնել, որպեսզի մասնագետներն անցնեն բնակավայրերում և արխիվացնել այն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան