Սարգսյան Հրաչի վրա ինչի՞ համար քրեական գործ հարուցված չի. Մեսրոպ Մանուկյան
«Սարգսյան Հրաչի վրա ինչի համար քրեական գործ հարուցված չի։ Այս մարդուն գոնե կանչեն պատասխանատվության ենթարկեն, տարել են ավելի լուրջ տեղ, հասկանո՞ւմ եք, որտեղ գործ ունենք զենք առնելու հետ, զինվորի հետ կապված խնդիրների հետ»,-քաղաքապետարանի դիմաց հրավիրած ասուլիսում հարց հնչեցրեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ ի նկատի ունենալով Երևանի նախկին քաղաքապետին, որն այսօր պաշտպանության փոխնախարարի պաշտոնն է զբաղեցնում։
Նա մանրամասնեց, որ «Ժոն Թոնգ» ավտոբուսները գնել են, բերել, պարզվել է, որ տեխնիկական պարամետրերը չեն համապատասխանում։
«Տանում են կառավարություն, չզեկուցվող հարցերի շրջանակում համապատասխանացնում են, որ բերեն-նստացնեն «Երևան ավտոբուս»-ի բալանսում։ Հիմա դա կոռուպցիա՞ է, թե՞ կոռուպցիա չի՞»,-ասաց նա։
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամն ասաց՝ բողոքներ է ստանում ավտոբուսների վարորդներից։
«Վարորդներին վերաբերվում են ինչպես ստրուկների։ Վարորդները գծերի վերջում զուգարան չունեն, պատկերացնո՞ւմ եք, ժողովուրդ ջան։ Պատկերացնո՞ւմ ենք՝ ինչ խայտառակություն է։ Հիմա որ հելնեմ մտնեմ քաղաքապետարան, զուգարանները փակեմ, տենամ դրանք կարողանալո՞ւ են աշխատել»,-ասաց Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան