Կառավարությունը որպես տարվա հաջողություն կարող է ներկայացնել ջանքերը Թուրքիային ռեգիոնալ պրոցեսներում ընդգրկելու համար. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հայաստանի գործող իշխանությունը խիստ մրցակցության մեջ է Ադրբեջանի հետ այն առումով, թե ով է ավելի հավատարիմ Թուրքիային` հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ներքաշելու և հիմնական դեր ստանձնելու առումով:
Կառավարությունը որպես տարվա հաջողություն կամ բյուջետային տարվա արդյունք կարող է ներկայացնել իր աննախադեպ ջանքերը` Թուրքիային խորը և համապարփակ ձևով ռեգիոնալ պրոցեսներում ընդգրկելու և առաջին ջութակի դեր վերապահելու համար:
Սա միակ գործոնն է, որի դեպքում գործող կառավարիչը գերազանցել է Իլհամ Ալիևին և Թուրքիային սիրաշահելու գործում առաջ անցել հնարավոր բոլոր մրցակիցներին:
Ժամանակին, երբ Սերժ Սարգսյանը «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացը նախաձեռնեց, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով տեսակետները տարբեր էր, սակայն նույնիսկ այս պրոցեսի հիմնական քննադատներն էին արձանագրում, որ Հայաստանի նուրբ ու ճկուն քաղաքականության արդյունքում, պաշտոնական Անկարայի ջանքերը` հայ-ադրբեջանական հարաբերություններում մխրճվելու առումով, տապալվեց»:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանազատման կանոնակարգում հենց միայն հատվածական սահմանազատման դրույթի առկայությունն արդեն ական է. Աբրահամյան
- Ի՞նչ ուղերձ է հղում սահմանին կանգնած զինծառայողին Սասունը. Տիգրան Աբրահամյան
- Վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ նկատվող արշավների հիմքում ևս ընտրական գործընթացներն են, որոնք սարերի հետևում չեն. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան