Անհապաղ ազատ արձակել ապօրինի ձերբակալված 9-ը անձանց․Բողոքի ակցիա՝ Էրեբունու ՁՊՎ-ի դիմաց
Բողոքի ակցիա՝ Էրեբունու ՁՊՎ-ի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում՝ « Սրբազան պայքար» շարժման 9 մասնակիցների ազատ արձակման պահանջով։
«Վերջին օրերին ոստիկանության կողմից ականատեսն ենք լինում գործողությունների, որոնք չունեն իրավական հիմքեր։ Մեր ընկերներին արդեն մի քանի օր շարունակ ձերբակալում են՝ անհիմն մեղադրանքներով։ Շատ դեպքերում ՝ 72 ժամով բերում են ՁՊՎ, ինչը չունի իրավական հիմքեր»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Նա նշեց, որ հավաքվել են՝ դեմ արտահայտվելու գործող ռեժիմին և պահանջելու ազատ արձակել ձերբակալվածներին։
«Բոլոր ձերբակալված քաղաքացիները «Սրբազան պայքարի» մասնակիցներ են։ Նրանք ապօրինաբար պահում են մեր տղաներին այստեղ։ Նման ռեժիմ ժողովրդավար երկրում չի կարող լինել։ Մեր պահանջը մեկն է՝ վերջ տալ անօրինականություններին և ազատ արձակել տղաներին։ Ոստիկանությունը պետք է շարժվի միայն օրենքով»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան