Մեր երկրում բռնապետություն է և խոսքի ազատություն առհասարակ չկա․ բողոքի ակցիայի մասնակից
«Այսօր հավաքվել ենք այստեղ, քանի որ մեր պայքարի ընկերներն են ձերբակալված»,- Էրեբունու ՁՊՎ-ի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Սրբազան պայքար»-ի համակիրներից Անի Բասենցյանը։
Նշենք, որ Էրեբունու ՁՊՎ-ի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում՝ « Սրբազան պայքար» շարժման 9 մասնակցի ազատ արձակման պահանջով։
«Մենք հասկանում ենք, որ մեր երկրում ամբողջությամբ բռնապետություն է և խոսքի ազատություն առհասարակ չկա։ Քաղաքացիներն իրենց բողոքի ձայն էին ցանկացել բարձրացնել և ձեռքին եղել են պաստառներ, որը ցանկացել են կասեցնել։ Այս ամենով մեզ չեն լռեցնելու։ Հավաքվել ենք այստեղ և փորձում ենք մեր աջակցությունը ցույց տալ, քանի որ համաձայն օրենքի՝ պետք է երեք ժամ հետո բաց թողնեին։ Նշեմ, որ 18 տարեկան աղջիկներին բաց էին թողել լուսադեմին՝ ժամը 6-ին, իսկ տղաների վրա 72 ժամ կալանք են դրել, որի իրավունքը չունեն»,- ասաց Բասենցյանը։
Նրա համոզմամբ՝ այս անօրինական գործողությունները «Սրբազան պայքարի» դեմ է իրականացվում։
«Պայքարի առաջնորդն ՝ իր համակիրներով հանդերձ, այսօր այս իշխանության դեմ իր գաղափարն ու դիրքորոշումն է ներկայացնում։ Այն է ՝ արժեքների վերականգնումը, որը բացակայում է այս իշխանության մոտ։ Այդ արժեքները նրանք օրեց օր փորձում են ջնջել, մաքրել»,- ասաց մասնակիցը։
Բողոքի ակցիայի մասնակիցները վաղը՝ նոյեմբերի 1-ին, ժամը 15․00-ին կլինեն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ, իրենց բողոքը արտահայտելու այս շարունակական ապօրինությունների դեմ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան