Մի նկարի պատմություն
Ադրբեջանական մամուլը իր հերթական թշնամական քարոզի համար օգտագործել է մեր անմահ հերոսներից Ալբերտի լուսանկարը՝ անկասկած նպատակ ունենալով Հայրենիքի հերոսների անձնազոհ կռիվը ներկայացնել որպես իրենց վաթանի վրա հարձակում։
Զարմանալիորեն ընդամենը օրեր են բաժանում սրա ու Երևանում շենքին նկարած հերոսներին ներկով ջնջող, ըստ ՆԳՆ-ի, 62-ամյա հասմիկ գ.-ի արածից։
Ոմն հասմիկ գ, ինչ էիր մտածում, երբ ջնջում էիր տղաների նկարները։ Որ նիկոլը չի՞ սիրում իրենց, ուրեմն չպիտի լինի հիշեցու՞մ, որ ալիևը ատում է բոլոր հայերին ու մանավանդ երիտասարդներին, կամքովներին, անձնազոհներին, մարդասերներին ու հայրենասերներին և ուրեմն պիտի հաճոյանա՞լ նրան։
Ով կամ ինչն է ստիպում հայ կնոջը դառնալ այդքան անբարոյական. Փաշինյանյան իշխանությունների սկզբունքնե՞րը, թուրքական մուրա՞զը։
Հավատալու չէ այնքան էլ, որ ներկով ու հուդիով զինված աշխոյժ կինը 62 տարեկան է, բայց ով գիտի հետնամուտքում հերթ կանգնած բաջիների վարքը ինչ տրամաբանության ու տարիքի է ենթարկվում։
Ինչու մի՞ նկարի պատմություն։
Որովհետև գրել եմ թուրքի դիմանկարի մասին՝ թերթում հրապարակում լինի, թե նկար ջնջող։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Ալբերտի լուսանկարը պատահական չի հայտնվել ադրբեջանական թերթի առաջին էջին. Հայկ Դեմոյան
- ՔՊ-ական երազանք՝ պրիմատների Հայաստան
- Նիկոլի և իրեն ընտրածների ստոկհոլմյան սինդրոմը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան