Մանկապիղծ հայրը վեց ամիս շարունակ բռնաբարել է իր վեցամյա դստերը
Պերմում տեղի բնակիչը, ով վեց ամիս բռնաբարել է իր վեցամյա դստերը և տեսանկարահանել այդ ամենը, մեղադրվել է բռնության 19 դրվագներով և դատապարտվել 23 տարվա ազատազրկման։ Այդ մասին հայտնում է kp.ru-ն։
Հետաքննության տվյալներով՝ 2023 թվականի հունիսից մինչև նոյեմբեր տղամարդը 19 անգամ բռնաբարել է սեփական դստերը և ընթացքը տեսանկարահանել։ Աղջիկը ապրում է մոր հետ, հայրը նրան հյուր էր տանում հանգստյան օրերին։ Հանցագործին բռնելուն օգնել են օտարերկրյա հետախուզական ծառայությունները։
«Օտարերկրյա ինտերնետ ընկերության աշխատակիցները իրենց ամպային տիրույթում հայտնաբերել են մանկական պոռնոգրաֆիա: Պարզելով, որ «ամպի» օգտատերը Եվրոպայի բնակիչ է, նրանք տեղեկությունն ուղարկել են Ինտերպոլին, որն էլ դիմել է Ռուսաստանի իրավապահ մարմիններին։ Արդյունքում քննչական բաժնի և ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Պերմի 38-ամյա բնակչին»,-հայտնում է kp.ru-ն։
Բռնաբարողը կալանավորվել է, փորձաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալի մոտ առկա է սեռական նախընտրության խանգարում՝ մանկապղծություն։ Տղամարդը լիովին ընդունել է իր մեղքը կատարած հանցագործություններում։ Դատարանը նրան դատապարտել է 23 տարվա ազատազրկման,որը նա կանցկացնի խիստ ռեժիմի գաղութում։
Հարակից հրապարակումներ`
- Արտաշատի մանկապարտեզներից մեկում հրդեհ է, տարհանվել է 53 երեխա
- ՌԴ Պետդումայում մանկապիղծների համար մահապատիժ կսահմանեն
- Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանը հետմահու ճանաչվել է մանկապիղծ