Այծը մեկ օրում Instagram-ի սեփական էջին տասնյակ հազարավոր բաժանորդներ է հավաքել
Ռեփեր Ջիգանը և նրա կինը՝ բլոգեր Օքսանա Սամոյլովան, Instagram-ի էջ են բացել իրենց այծի համար։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ մեկ օրվա ընթացքում այծը տասնյակ հազարավոր բաժանորդներ է ձեռք բերեց։
2024 թվականի նոյեմբերի 1-ի արդեն երեկոյան այծի կյանքին հետևում է 45 հազար մարդ։
«Բոլորն ուզում են լինել իմ նման»,-ասվում է կենդանու պրոֆիլի նկարագրության մեջ:
Միմին բաժանորդագրված է երեք հաշիվներում՝ իրենվ՝ Ջիգանի և Սամոյլովայի, ինչպես նաև TNT հեռուստաալիքի:
Օքսանա Սամոյլովան և Ջիգանն ամուսնացած են 2012 թվականից։ Նրանք ունեն երեք դուստր և մեկ որդի՝ Արիելան, Լիան, Մայան և Դավիթը։
Ջիգան այծը Սամոյլովային նվիրել էհոկտեմբերին։ Շագանակագույն բծերով սպիտակ այծը տանը ընտանիքի հետ է ապրում։
Վերջերս աստղային ընտանիքի երկրպագուները այծի վրա նայեցին Fendi սվիտերին, բայց Սամոյլովան վստահեցրեց, որ այծին էժան է հագցնում` սովորական շուկայում:
Հարակից հրապարակումներ`
- COP 29-ին ընդառաջ Ադրբեջանն օկուպացրած Բերձորի միջանցքում արդեն վայրի կենդանիների է ոչնչացնում
- Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան