Առողջապահությանն ուղղվող Ֆինանսական միջոցները տալիս են իրենց արդյունքները՝ քաղցկեղը նվազման միտում ունի. Անահիտ Ավանեսյան
«6 ամիսների ամփոփած տվյալներով մենք տեսնում ենք, որ արդեն իսկ նվազում ունենք։ Թե՛ մանկական մահացածության, թե՛ չարորակ նորագոյացությունների, թե՛սրտանոթային հիվանդությւոնների որոշակի կայունացման նվազման ուղղությամբ ենք շարժվում, ինչը չափազանց կարևոր է»,-ԱԺ-ում 2025 թ. բյուջեի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ այդ ցուցանիշները նշանակում են, որ այն ֆինանսական միջոցները որոնք ուղղվում են առողջապահությանը տալիս են իրենց արդյունքները։
Ավանեսյանը հայտնեց, որ նախարարության ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ հիվանդությունների բուժման հատվածից ավելի շատ դեպի կանխարգելիչ բժշկական օգնություն գնալը, որը վերաբերում է սկրինինգային ծրագրին ընդլայնմանը։
Առողջապահության նախարարը նշեց, որ շարունակվում է կրծքագեղձի քաղցկեղի շրջիկ մամոգրաֆիկ ծրագիրը և մեքենան ներկայում գտնվում է Գեղարքունիքի մազում, բայց այն ամփոփվելու է և հաջորդ տարի նախատեսված է արդեն ստացիոնար մամոգրաֆիկ մարզային կենտորններ բացել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է