Հասարակություն 16:56 01/11/2024 Հայաստան

Հայաստանում ալկոհոլիզմն ու թմրամոլությունը երիտասարդանում են. Ռուբեն Հարությունյան

Հոկտեմբերի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Գիտությունն այսօր» շարքի 5-րդ գիտահանրամատչելի սեմինարը՝ «Թմրամիջոցները և դրանց հետևանքները» թեմայով։ ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, սեմինարին մասնակցել են ավագ դպրոցների աշակերտներ և բուհերի ուսանողներ։

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը նշել է, որ «Գիտությունն այսօր» շարքի սեմինարների ժամանակ աշակերտների և ուսանողների հետ քննարկվում են  բնական գիտությունների ոլորտի արդի թեմաները։

«Մինչ այս մենք խոսել ենք մեր ժողովրդի գենետիկայի մասին, նաև գենոմիկայի և բժշկության, բյուրեղագիտության, առողջ սննդի։ Այսօր դուք կհանդիպեք պրոֆեսիոնալների հետ։ Մեր հանդիպման թեման արդիական է։ 2022 թվականի հունվարի դրությամբ Առողջապահության նախարարության Թմրամոլության բուժման ազգային կենտրոնում և նարկոլոգիական ծառայություններում գրանցվել է թմրամիջոց օգտագործած 7570 անձ։ Իհարկե, թմրանյութերից և ալկոհոլից կախվածություն ունեցողների թիվը հասնում է տասնյակ հազարների։ Իսկ ամենավատն այն է, որ, ըստ մասնագետների, Հայաստանում ալկոհոլիզմն ու թմրամոլությունը երիտասարդանում են», - ասել է Ռուբեն Հարությունյանը։

Նա անդրադարձել է ժառանգականության դերին ալկոհոլի և թմրանյութերի կախվածության մեջ։

«Գիտությանը հայտնի է, որ մենք բոլորս ունենք թմրամիջոցների և ալկոհոլի նկատմամբ հակվածության տարբեր մակարդակներ: Ի վերջո, նույնիսկ խթանիչների, օրինակ, սուրճի կամ թեյի նկատմամբ մեր գենետիկ հակվածությունը սահմանված է ավելի քան 60 տոկոս: Այսինքն, մեր վարքագիծը զգալիորեն կարող է պայմանավորված լինել բնածին կախվածություններով: Պետք է ունենալ բարձր գիտակցություն և կամքի ուժ դրանք հաղթահարելու համար: Այստեղ ամենակարևոր դերը պետք է ունենան կրթությունը, դաստիարակությունը և հասարակությունը», - ասել է պրոֆեսոր Հարությունյանը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ գենետիկ գործոնները կախվածություն առաջացնող նյութերի նկատմամբ կազմում են 50-60%։

«Չկա ալկոհոլիզմի մեկ գեն, սակայն հայտնի են առնվազն մի քանի տասնյակ գեներ, որոնք որոշում են ալկոհոլային կախվածությունը։ Այն ընտանիքներում, որտեղ ծնողները չեն օգտագործում ալկոհոլային խմիչքներ, երեխաների միայն 5%-ի մոտ կարող է առաջանալ կախվածություն ալկոհոլից։ Իսկ երբ ծնողներից մեկը հարբեցող է լինում, կախվածության ցուցանիշը հասնում է 18%-ի։ Ալկոհոլը ուժեղ մուտագեն չէ: Այնուամենայնիվ, այն ունի տերատոգեն ազդեցություն, առաջացնում է բնածին արատներ, հաճախ՝ օլիգոֆրենիա, այսինքն, մտավոր հետամնացություն», - ասել է Ռուբեն Հարությունյանը։

Ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման հոգեբանական հետևանքները ներկայացրել է «Rehab.am» վերականգնողական կենտրոնի ծրագրային ղեկավար, հոգեբան Մարիաննա Աբովյանը։ Նա նշել է, որ ալկոհոլիզմն ու թմրամոլությունն առաջացնում են շատ ֆիզիկական և հոգեբանական հիվանդություններ։ Ալկոհոլիզմից տարեկան մահանում է մոտ 3 միլիոն մարդ, իսկ թմրամոլությունից՝ 300 հազար։

«Այդ կախվածությունը խաթարում է մարդու կյանքը, հարաբերությունները ընտանիքի հետ, զրկում է մարդուն իր արժեհամակարգից։ Ի վերջո, մարդը զրկվում է առողջությունից, կյանքից, հայտնվում հիվանդանոցում կամ բանտում», - ասել է Մարիաննա Աբովյանը։

Նա անդրադարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրադեղերի տարածման, անչափահասներին հանցավոր ճանապարհով այդ գործունեության մեջ ներգրավելու նոր մեթոդներին: Նշվել է, որ թմրամոլությունը ներկայացվել է որպես հիվանդություն, որը գրանցված է հիվանդությունների համաշխարհային ռեգիստրում՝ ICD 10, որպես խանգարում, որն ազդում է մարդու կենսաբանական, հոգեբանական, սոցիալական և արժեքային ոլորտների վրա։ Հատուկ ուշադրություն է դարձվել բուժման և վերականգնման մեթոդներին:  Նարկոլոգիական ամենապահանջված կլինիկաներից է ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը։ Բուժում անցնողներն իրենց ձեռք բերածն ամրապնդելու նպատակով  շարունակում են վերականգնումը Rehab.am կենտրոնում։ Մասնագետը շեշտել է, որ հետաքրքիր, լիարժեք և բովանդակալից կյանքը կախվածության հիվանդության լավագույն կանխարգելումն ու բուժումն է։

Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանը խոսել է  հոգեմետ նյութերի, միացությունների մասին, որոնք կարող են ճնշող ազդեցություն ունենալ մարդու նյարդային համակարգի վրա, առաջացնել հոգեկան շեղումներ, հիմնականում՝ ձայնային կամ լսողական հալյուցինացիաներ։ Միաժամանակ, այդ նյութերից մի քանիսն օգտագործվում են բժշկության մեջ, այդ թվում՝ հոգեկան խանգարումների բուժման համար:

«Չմոռանանք, որ հոգեակտիվ նյութերի չարաշահումը խնդիր է համաշխարհային մասշտաբով, հատկապես փոքր ժողովուրդների համար, որոնք դրա հետևանքով կարող են դեգրադացվել կամ իսպառ վերանալ», - ասել է Գագիկ Մելիքյանը։

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կախվածությունների սեկցիայի ղեկավար, հոգեբույժ-նարկոլոգ Արտաշես Թումանյանը նշել է, որ կախվածությունը բարդ երևույթ է, որը ներառում է հոգեբանական, սոցիալական և կենսաբանական փոփոխություններ։ Դա նաև հանգեցնում է վարքագծի փոփոխության։ Կախվածության պատճառներից մեկը ներքին կարիքները բավարարելու ցանկությունն է, օրինակ, հաղթահարել սթրեսը կամ ցավը։ Այնուամենայնիվ, ալկոհոլը կամ թմրանյութերը ամենից հաճախ օգտագործվում են հաճույքի համար, և ժամանակի ընթացքում դա կարող է վերածվել սովորության։

«Մեր վարքագիծը, մեր վատ սովորությունները ոչ միայն վնաս են հասցնում մեր գենոմին, այլև ազդում են մեր ապագա սերունդների գեների արտահայտման վրա։ Այնուամենայնիվ, չնայած մեր գենետիկ հակվածությանը, մենք կարող ենք առողջ լինել, եթե վարենք առողջ ապրելակերպ։ Հենց միջավայրն է որոշում գենետիկական գործոնների մեծ մասի դրսևորումը։ Եվ, հակառակը, ունենալով առողջ գեներ, բայց սխալ ապրելակերպ, կարող ենք վնասել ինքներս մեզ և մեր ապագա սերունդներին», - եզրափակել է Ռուբեն Հարությունյանը։

«Գիտությունն այսօր» շարքը նախաձեռնել և իրականացնում են ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչությունը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}