Կոնվերս Բանկ. Հասանելի դարձնել ֆինանսները բոլորի համար
24.8 միլիարդ ԱՄՆ դոլարի շուկայական կապիտալ ունեցող ներդրումային Robinhood Markets, Inc. ընկերությունը տարիներ առաջ որոշեց ժողովրդավարեցնել ֆինանսները բոլորի համար և հաջողեց: Ապահովելով հասանելիություն արժեթղթերի երկրորդային շուկային՝ ընկերությունը հաճախորդներին տվեց խնայողությունների կառավարման, ճանաչված, հասկանալի բիզնեսում ներդրումների նոր հնարավորություն:
Կոնվերս Բանկ-ից հայտնում են, որ Հայաստանում ևս նման գործիքները պահանջված են:
Խնայողությունների կառավարումից մինչև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացում
Հայաստանում պարտատոմսերի շուկան թափ է հավաքել վերջին տարիներին. թողարկողները հիմնականում բանկերն են ու խոշոր բիզնեսը՝ հասկանալի, կայուն ընկերություններ, որոնց արժեթղթերի նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին կայուն աճ է ապահովում: Համաձայն Հայաստանի բանկերի միության տվյալների, 2024թ-ի 1-ին կիսամյակում բանկային համակարգի կողմից թողարկված արժեթղթերի պորտֆելն ավելացել է շուրջ 34 մլրդ դրամով կամ 8.7%-ով, իսկ արժեթղթերում ներդրումները՝ շուրջ 155 մլրդ դրամով կամ 8․4%-ով:
Ինչու՞ է մեծանում թողարկումների ծավալը: Պատասխանը պարզ է՝ աճում է հետաքրքրությունը պարտատոմսերի նպատմամբ, որոնք սկսել են դիտարկվել որպես խնայողությունների կառավարման, ներդրումների այլընտրանքային վստահելի եղանակ:
Աշխատանքներ են տարվում Հայաստանում պարտատոմսերի հասանելիությունը մեծացնելու ուղղությամբ
Այսօր Հայաստանում հասանելի է հիմնականում պարտատոմսերի ձեռքբերումը առաջնային շուկայում. այսինքն՝ թողարկողի կողմից տեղաբաշխման ժամանակ: Ընդ որում, գնորդներին առավելագույն հարմարավետության ապահովման նպատակով, պարտատոմսերի տեղաբաշխումը հետզհետե տեղափոխվում է առցանց հարթակներ:
Օրինակ՝ Կոնվերս Բանկն առաջիններից էր, որը սկսեց իր պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile-ով, ինչպես նաև ծրագային լուծում տվեց դեպոզիտար հաշիվների բացմանն առցանց տիրույթում՝ հաճախորդներին ազատելով Բանկ այցելելու անհրաժեշտությունից:
Իրավիճակն այլ է երկրորդային շուկայում շրջանառվող պարտատոմսերի պարագայում. դրանցով գործարքներին հասանելիություն, որպես կանոն, ունեն բանկերն ու բրոքերային գործունեությամբ զբաղվող մասնագիտացված կառույցներն ու անձինք:
Նոր հայտ կապիտալի շուկայում
Դեռևս նախորդ տարվանից Կոնվերս Բանկն՝ իր Bank as a service կոնցեպտի շրջանակում սկսել է աշխատանքներն իր հավելվածի օգտատերերին երկրորդային շուկայում շրջանառվող պարտատոմսերին հասանելիություն ապահովելու ուղղությամբ: Գործընկեր կազմակերպության հետ աշխատանքի հիմքում ֆինանսների հասանելիության մեծացումն էր ու հարմարավետությունը:
Մոտ մեկ տարի տևած աշխատանքների արդյունքում մշակվել է հարթակ, որը պոտենցիալ ներդրողներին կներկայացվի առաջիկա օրերին, այնուհետև նաև հասանելի կդառնա Converse Mobile հավելվածում՝ մեկ հարթակում ֆինանսների տնօրինման ու ներդրումների լավագույն փորձառության ապահովման նպատակով:
Ֆինանսներն իսկապես երբեք այսքան հասանելի չեն եղել:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը տեղաբաշխում է պարտատոմսերի երկրորդ տրանշը
- Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է
- Կոնվերս Բանկը և Kapitalbank-ը Sibos 2024-ում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
- Նելլի Քոչարյանը ներկայացրել է միջազգային փոխանցումների գործընթացի թվայնացման՝ Կոնվերս Բանկի փորձը
- Կոնվերս Բանկը DigiTech-ին ներկայանալու է մի քանի հետաքրքիր պրոդուկտով
- Կոնվերս Բանկի հովանու ներքո կայացել է Նարեկ Հախնազարյանի մենահամերգը
- Էլեկտրամոբիլ և այլ նվերներ Կոնվերս Բանկի խրախուսման արշավի շրջանակում
- Կոնվերս Բանկը հայտարարում է պարտատոմսերի ցուցակման մասին
- Կոնվերս Բանկը միացել է UN Global Compact միջազգային նախաձեռնությանը
- Անդրանիկ Գրիգորյան. Կոնվերս Բանկը Հայաստանում նորարարության առաջնագծում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան