Հովհաննես Ավետիսյան. Անհիմն մեղադրանքով ձերբակալելով՝ փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել
Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը, ով երեկ ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել, գրում է.
«Ինձ անհիմն մեղադրանքով ձերբակալելը (իբր թե ապօրինի զենք ունենալու կասկածը) այս իշխանության քաղաքական բռնաճնշման արար է, որով փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել: Խուզարկություններով (մեքենա և բնակարան) ինձ մոտ որևէ ապօրինի զենք կամ այլ առարկա չի հայտնաբերվել:
Հաշվի առնելով բազմաթիվ հայ երիտասարդների ապօրինի ձերբակալությունները և նրանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումները՝ խնդրում եմ վաղն առավոտյան կազմակերպել մամլո ասուլիս, որի ժամանակ կներկայացնեմ երեք ուղերձ՝ ուղղված Ոստիկանությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանին և Հայաստանի երիտասարդներին»։
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Ավետիսյանն ազատ է արձակվել
- Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով․ Փաստաբան
- Հովհաննես Ավետիսյանը Էրեբունու ձերբակալվածների պահպանման վայրում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է