Անհնար է լուրջ արդյունքների հասնել, եթե աշխատանքներ չեն տանում քո սեփական երկրի իշխանությունները. Մետաքսե Հակոբյան
«Միջազգային հանրությունը պարտավոր է հայացք ուղղել այն հանցագործություններին, որոնք այսօր Ադրբեջանն անում է մեր հայրենակիցների նկատմամբ»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, որ միջազգային հանրությունը պարտավոր է այդ փաստերն արձանագրել, գրանցել և այդ ուղղությամբ աշխատանքներ կատարել։
«Բայց նաև հասկանում ենք, որ անհնար է լուրջ արդյունքների հասնել, եթե այդ ուղղությամբ աշխատանքներ չեն տանում քո սեփական երկրի իշխանությունները։ Իսկ որ իշխանությունները բացարձակ նման նպատակ չունեն, իրենք չեն էլ թաքցնում»,- ասաց Մ.Հակոբյանը։
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններից մեկ պահանջ կա՝ գործուն քայլեր կատարել գերիների վերադարձի ուղղությամբ։
«Կամ ստիպել այս իշխանություններին գործուն քայլեր անել, պարտադիր հաշվետվություն տալ հասարակությանը, գերիների հարազատներին, եթե ի վիճակի չեն, ապա պետք է հեռանան, հեռանան, գնան, որպեզի ձևավորվի այնպիսի իշխանություն, որ պատրաստ է նման գործընթաց ծավալել»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սաղաթելյան. Հայաստանի կառավարությունն իր վարքագծով հաճախ լեգիտիմացնում են Ադրբեջանի հանցшկից քաղաքականությունը
- Ուզում է երկիրը թուրք, ջհուդ ղեկավարի, մեր վեջը չէ, միայն մեր սառնարանը լիքը լինի. Ակցիայի մասնակից
- ՈՒՂԻՂ. Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույց ՄԱԿ գրասենյակի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան