«Վերադարձ Եվրոպա». բողոքի ցույց՝ Թբիլիսիում
«Վերադարձ Եվրոպա» կարգախոսով վաղը՝ նոյեմբերի 2-ին, ժամը 20:00-ին խորհրդարանի մոտ տեղի կունենա բողոքի ցույց։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Հանրահավաքի կազմակերպիչը «Տալղա» քաղաքացիական շարժումն է։ Նրանց տարածած տեղեկատվության համաձայն՝ երկրում ընտրությունները զանգվածաբար կեղծվել են, խախտվել է ընտրողի քվեարկության գաղտնիության սկզբունքը, ինչի պատճառով էլ ակցիաները կանցկացվեն ամենօրյա ռեժիմով։
Տեղեկության համաձայն` նոյեմբերի 2-ին՝ շաբաթ օրը, ժամը 20:00-ին քաղաքացիները կհավաքվեն Ռուսթավելի պողոտայում
«Ակցիաները կշարունակվեն ամեն օր ժամը 20:00-ից մինչև հաղթանակ»,- նշված է տեղեկատվության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան