Մանկասայլակի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են բջջային հեռախոս և այլ արգելված իրեր․ ՔԾ
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ Է․Յ․-ի մոտ երեխայի հետ երկարատև տեսակցության եկած կնոջ՝ Է․Ս․-ի իրերը։
«Ծառայողները խուզարկության արդյունքում մանկական սայլակի անիվի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս, ականջակալ և USB լար։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան