2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է COP17-ը
2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը` COP17-ը։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ-ի պաշտոնական կայքէջում։
«65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քվեարկությունը կայացել է Կալի քաղաքում, որտեղ ընթանում է COP16-ը։ Կալիում ներկա է գտնվել նաև հայկական պատվիրակությունը՝ Վահագն Խաչատրյանի գլխավորությամբ։ Համաժողովի շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել Կոլումբիայի, Էկվադորի, Սուրինամի, Գվինեա-Բիսաուի ղեկավարների, ինչպես նաև այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Կալիում կայացած ՄԱԿ-ի համաժողովը համախմբել է 196 երկրներից ժամանած մասնակիցների:
Հարակից հրապարակումներ`
- Չենք բացառում մեր մասնակցությունը COP-29-ին. Միրզոյան
- COP-29-ը Նիկոլի նվերն է Բաքվին, Արտակ Զաքարյան
- ԿՈՊ17-ի անցկացումը Հայաստանում կլինի հիանալի հնարավորություն՝ առաջ մղելու բազմակողմ ջանքերը գլոբալ կենսաբազմազանության պաշտպանության համար․ Խաչատուրյան
- Հայաստանը կմասնակցի՞ Բաքվում անցկացվելիք COP-29 գագաթնաժողովին. Արայիկ Հարությունյանի պատասխանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին