Սաղաթելյան. Հայաստանի կառավարությունն իր վարքագծով հաճախ լեգիտիմացնում են Ադրբեջանի հանցшկից քաղաքականությունը
«Նոյեմբերի 11-22-ն Ադրբեջանում անցկացվելու է Կլիմայի փոփոխության հեղինակավոր խորհրդաժողովը՝ COP29-ը, մասնակից միջազգային կազմակերպություններից պահանջում ենք, որ անպայման ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա հայ ռազմագերիներին ու պատանդառված անձանց ազատ արձակելու նպատակով»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այսօր Ադրբեջանում են գտնվում երկու տասնյակից ավելի հայ ռազմագերիներ, Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիան Հայաստանի նկատմամբ, մեկ տարի առաջ Արցախում իրակացավել է ցեղասպանություն, էթնիկ զտում, այդ հարցերը միջազգային կազմակերպությունների, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանատների առջև բարձրացնում են՝ նաև հայ ժողովրդի կամքը, տեսակետը, մոտեցումներն այդ երկրների մայրաքաղաքներ փոխանցելու ակնկալիքով։
Հարցին՝ տեսակետը կա, որ Հայաստանի կառավարությունը գրիների հարցը թողել է, չի զբաղվում, Ի. Սաղաթելյանն ասաց. «Դա շատ հիմնավոր տեսակետ է, Հայաստանի կառավարությունն այն պատշաճ ջանքերը, որ պետք է օգտագործի գերիների ազատման հարցով, այդ աշխատանքը չի իրականացնում։
Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնի ելույթից հնարավորություն ուներ այդ հարցը բարձրացնել, չբարձարցրեց, իրենց նման վարքագծով հաճախ լեգիտիմացնում են Ադրբեջանի հանցակից քաղաքականությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ուզում է երկիրը թուրք, ջհուդ ղեկավարի, մեր վեջը չէ, միայն մեր սառնարանը լիքը լինի. Ակցիայի մասնակից
- ՈՒՂԻՂ. Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույց ՄԱԿ գրասենյակի դիմաց
- Խորհրդարանական ընդդիմությունը չի պատրաստվում հերթական ընտրության. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է