Ինչո՞ւ են մետրոյում հերթեր
«Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը չի նվազել, ուղղակի մարդկային հոսքերն են ավելացել դեպի մետրո»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մետրոպոլիտենի մամլո խոսնակ Աննա Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված երեկ և այսօր առավոտյան մետրոյի ծանրաբեռնվածությունը։
Նա նշեց, որ խնդիրը ոչ միայն Հայաստանում է, նաև շատ այլ երկրներում է, երբ պիկ ժամերին նման խնդիր է առաջանում մետրոպոլիտենում։
«Ունենք երեք վագոնանոց, երկու վագոնանոց շարժակազմեր։ Չվացուցակի, ժամանման տևողությունն ուղղակի կարող է խախտվել, քանի որ մինչև մարդիկ դուրս են գալիս, տեղավորվում են, անվտանգ իրավիճակ է ստեղծվում, որոշակի ժամանակ է անցնում»,- ասաց Աննա Ասլանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Ավինյան, Սուրեն Գրիգորյան, համեցեք, երթևեկեք մետրոյով. Սոնա Աղեկյան
- Երևանի մետրոպոլիտենում մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա
- Մետրոյի կայարաններից հեռացրել են ժետոնով մուտքի հնարավորությունը, հերթեր են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին