ՈՒՂԻՂ. Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույց ՄԱԿ գրասենյակի դիմաց
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց մեկնարկել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույց։ Ակցիայի մասնակիցները կայցելեն նաև ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ֆրանսիայի, ՌԴ և ԱՄՆ դեսպանատներ։
Նոյեմբերի 11-22-ն Ադրբեջանում անցկացվելու է Կլիմայի փոփոխության հեղինակավոր խորհրդաժողովը՝ COP29։ Ամբողջ աշխարհում ամիսներ շարունակ Հայ դատի գրասենյակների, Հայ առաքելական եկեղեցու, գերիների հարազատների, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի և այլոց աշխատանքի արդյունքում արդեն իսկ այս հարցով իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ։
ԱՄՆ Կոնգրեսականները, ԵԽ պատգամավորները, միջազգային հեղինակավոր պարբերականներն անդրադարձել են հարցին։
Վերոնշյալ բոլոր կառույցներին և անհատներին, հայկական պետությունը ներկայացնողների կողմից ջանքերի բացակայության պայմաններում, հաջողվել է COP29-ին ընդառաջ հայ գերիների ազատ արձակման թեման օրակարգ բերել և ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա։
Նոյեմբերի 1-ին Երևանում նախատեսած ցույցն էլ մեկն է այս շարքի գործողություններից, որոնք նպատակ ունեն հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցը դրաձնել հանրային օրակարգ՝ դրանով իսկ ճնշում գործադրելով Ադրբեջանի ղեկավարների վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է