COP 29-ով Ադրբեջանը փորձելու է մաքրել իր ձեռքերը որպես ցեղաuպան պետություն. Աննա Գրիգորյան
«Բաքվում գտնվող յուրաքանչյուր հայի բանտարկությունը, պատանդառությունը միայն իրենց խնդիրը չէ, միայն իրենց ընտանիքների խնդիրը չէ, մեզնից յուրաքանչյուրի խնդիրն է, 10 միլիոն հայերի խնդիրն է, մեր բոլորիս արժանապատվության խնդիրն է»,- ԱԳՆ դիմաց Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ իրենց պահանջը շատ հստակ է. «COP 29-ով Ադրբեջանը փորձելու է մաքրել իր ձեռքերը որպես ցեղասպան պետություն, փորձելու է մաքրել իր դեմքը էթնիկ զտումից։ Դա պետք է թույլ չտալ։ Ցանկացած միջազգային գործընկեր, որ պետք է գնա Բաքու, պետք է շատ հստակ իմանան՝ ինքը գտնվելու է մի քաղաքում, որտեղ պատանդառված են մարդիկ, բացառապես նրա համար, որ ազգությամբ հայ են։ Իրենք պետք է պահանջեն, որպեսզի ազատ արձակվեն մեր ռազմագերիները։
Բայց մենք չենք կարող մեր հույսը դնել միայն միջազգային հանրության վրա։ Ի վերջո, այս մարդկանց պաշտպանությունը նախ և առաջ Հայաստանի գործն է։ Պահանջում ենք այստեղ նստած մարդուց, եթե որոշում կայանցի մասնակցել Բաքվում տեղի ունեցող միջոցառումներին, անպայման խոսի այդ մասին կամ պահանջի՝ որպես նախապայման ազատ արձակել մեր բոլոր ռազմագերիներին»,- ասաց Ա.Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Անհնար է լուրջ արդյունքների հասնել, եթե աշխատանքներ չեն տանում քո սեփական երկրի իշխանությունները. Մետաքսե Հակոբյան
- Սաղաթելյան. Հայաստանի կառավարությունն իր վարքագծով հաճախ լեգիտիմացնում են Ադրբեջանի հանցшկից քաղաքականությունը
- Ուզում է երկիրը թուրք, ջհուդ ղեկավարի, մեր վեջը չէ, միայն մեր սառնարանը լիքը լինի. Ակցիայի մասնակից
- ՈՒՂԻՂ. Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույց ՄԱԿ գրասենյակի դիմաց