Քաղաքական 10:20 01/11/2024 Հայաստան

Հայաստանում ինչու չեն հաջողում (առայժմ) շարժումները. Վահե Հովհաննիսյան

«Մենք չենք անում շատ կարևոր մի բան. չենք փորձում հասկանալ պարտությունից հետո  շարժումների անհաջողության  պատճառները։ Չունենք դրա խոհեմությո՞ւնը, գուցե խիզախությու՞նը։ Հատկանշական է, որ իշխանությունը և հանդիսատեսը նշում են հազար ու մի հորինած պատճառ, բայց մենք՝ մասնակիցներս, անբացատրելիորեն լուռ ենք»,-գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, կան խորքային պատճառներ, որոնք, հատվելով մի ամբողջականության մեջ, դառնում են լուրջ, առայժմ անհաղթահարելի խոչընդոտ՝ այս մղձավանջից դուրս գալու համար.

1. Հարթակները չեն ելնում այն իրողությունից, որ գործ ունենք պարտության հասարակության հետ։ Դա լրիվ այլ հոգեվիճակ է, այլ սոցիոլոգիա, որը պահանջում է այլ բովանդակություն և այլ հռետորաբանություն։ Սովորաբար հարթակներից  հնչած խոսքը ուղիղ հակադիր տրամաբանության մեջ է. այն չի խոսում լայն զանգվածների սրտի հետ, չի արտացոլում նրանց իրական վախերն ու տրամադրությունները։
2. Չի դրվել անհրաժեշտ ռեսուրս՝ պայքարի համար։  Կազմակերպչական ծավալուն գործ իրականացնելու, պայքարի մեքենա սարքելու, հասարակական տրամադրություններ փոխելու և դրանցով իշխանություն փոխելու համար անհրաժեշտ է նյութատեխնիկական մեծ ռեսուրս։ Այդ ռեսուրսին տիրապետողների մեծ մասը դա չի արել։ Նրանք հիմա արդեն կարող են վստահ լինել, որ հետագա վարանումը բերելու է ավելի ծանր հետևանքների, այդ թվում՝ նաև անձամբ իրենց համար։
3. Կոլաբորիացիոնիստների մեծ թիվը. սա փաստ է։ Նրանց մի մասը նույնիսկ օրվա կեսը մեղադրում է մեզ, թե բա ինչո՞ւ չեք կարողանում սրանցից ազատվել։ Ո՞նց կարողանանք, երբ դուք չորս խաղ եք խաղում։ Բայց մենք նաև չենք կարողացել ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ կոլաբորիացիոնիզմը լինի հանրային ծանր պարսավանքի առարկա։
4. Շարժման անդամների միջև կտրուկ անհավասարությունը։ Մեկը պայքարի ընթացքում տուն պահելու խնդիր ունի, կողքինը շարունակում է միլիոններ աշխատել այս իշխանության օրոք կամ նույնիսկ հետ, մեկը հայտնվում է բանտում՝ առանց փաստաբանի կամ ընտանիք պահելու տարրական միջոցների, մյուսները շարունակում են իրենց էլիտար կյանքը։ Հեղափոխության «եղբայրություն, հավասարություն» սկզբունքը գռեհկության աստիճանի խախտվում է։
5. Լայն հասարակությունը (ներառյալ՝ պայքարող) ունի հստակ հավաքական հարցադրում՝ հանրային ռեսուրսի և պաշտոնների շնորհիվ անարդար կերպով հարստացած խավին։ Հարթակները դեռևս չեն գտել այս դժվար հարցադրմանը պատասխանելու ձևը և համառորեն խուսափում են դրանից։ Սա ստեղծում է խզվածություն՝ հարթակների և լայն հասարակության միջև։ Սա տալիս է իշխանությանը հնարավորություն՝ «նախկինների թալանի և ապօրինի գույքի» թեմայի խաղարկման համար։ Եվ այդպես շարունակ լինելու է, քանի դեռ ազնիվ պատասխան և լուծման առաջարկ գտնված չէ։ Կոպիտ ասած՝ շատերը կարող են Նիկոլի հակակոռուպցիոն դատախազներին փորձել համոզել, որ իրենք սրբեր են ու օրինական միլիոնատերեր, բայց լայն հասարակությանը համոզել հնարավոր չէ։ Այստեղ այլ լուծումներ են պահանջվում։
6. Հարթակների, հրապարակի և Աժ խմբակցությունների աշխատանքային –մարտավարական աններդաշնակությունը։ Մի պահից սկսած՝ ԱԺ-ն ապրում է այլ իրականության մեջ, հարթակը՝ այլ, հրապարակը՝ լրիվ ուրիշ։ Չի կարող հարթակից հրապարակվել «Նեռը պետք է հեռանա» ուղերձը, իսկ ԱԺ-ում՝ համատեղ աշխատվել։ Հասարակությունն այս դիսոնանսը զգում է, ֆիքսում, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ։ Այս կոնֆլիկտի լուծումը հարթակները չեն գտնում։
7. Ստրատեգիական համբերության բացակայություն. պատկերացումները, թե մեկ միտինգով կամ մեկ շաբաթվա պայքարով իշխանություն կփոխվի։ Բոլոր շարժումները սկսվել են այս հոգեբանությամբ։ Եվ միայն անհաջողությունից հետո են ընդունում, որ մյուս՝ համբերատար պայքարի տեսակետը ճիշտ էր։ Ամենաարագ հաջողությանը բերելու է համբերատար պայքարի տրամադրվածությունը։
8. Հարթակների ուղերձները արտաքին աշխարհին. կամ կոպիտ սխալներ են եղել, կամ ուղղակի անհասկանալի՝ հարևանների, դաշնակիցների և հակառակորդի համար։

Հ.Գ. Ինչո՞ւ եմ անդրադառնում այս թեմային. որովհետև միանշանակ վստահ եմ, որ առաջիկայում ճիշտ աշխատանքի դեպքում էֆեկտիվ պրոցեսներ հնարավոր են, որոնք կա´մ արտահերթ, կա´մ հերթական ընտրությունների ժամանակ պետական խորքային ռեստարտի հնարավորություն կտան։ Բայց հաջողության համար կարևոր է անհաջողության պատճառները խիզախորեն ընդունել։

Պետության համար (և անգամ այս իշխանության համար) շատ կարևոր է, որ փոփոխությունները լինեն սոլիդ ուժերի խաղաղ շարժման արդյունքում։ Այլ սցենարները մեծ պայթյունի տարբերակներ են, մեկը մյուսից վտանգավոր։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}