Անի Քոչարը խոսել է ցավալի իրողության մասին
«Ցավալի իրողություն է, բայց կանանց նկատմամբ, որպես կանոն, առավել անհանդուրժող են հենց կանայք: Ամեն կին իր կյանքի փորձությունները հաղթահարելիս ամենաշատը քարկոծվում է հենց այլ կանանցից»,-ինսթագրամի իր էջում գրել է լրագրող, մոդել Անի Քոչարը։
Նա շարունակում է.
«Երբեմն ապրումակցումը, քաջալերումն ու օգնության ձեռք մեկնելը իսպառ բացակայում է, այնինչ երբեմն մի բարի խոսքն ու ջերմ ժպիտը, սատարումն ու օրհասական պահին օգնության ձեռքմեկնումը կարող է կյանքեր փրկել (տվյալ պարագայում թե՛ մոր և թե՛ երեխաների):
Կանայքս միմյանց նկատմամբ առավել հանդուրժող և կարեկից պետք է լինենք:
Հ.Գ. հաճախ շատ կանայք զոհ են գնում քարկոծմանը, քննադատությանը, բամբասանքին ու չարախոսությանը: Կանայք, ովքեր չգիտեն իրականությունը, չգիտեն քո պատմությունն ու քո կյանքի դրաման, քո կոշիկներով գեթ մեկ քայլ արած չկան ու չեն եղել քո մաշկի տակ, բամբասանքների վրա հիմնվելով սկսում են առաջինը քեզ վրա քար նետել, մոռանալով, որ իրենք էլ կին են, մայր են և այն դատով, որով իրենք են դատում այլ կանանց ավելիով են դատվելու»։
Հարակից հրապարակումներ`
- Անի Քոչար. Ես երբեք չփորձեցի դուր գալ, չվախեցա չընդունվելուց
- Անի Քոչար. Նախանձը, չկամենալն ու չաջակցելը պետք է արմատախիլ արվի
- Անի Քոչար. Այսօր մեր ընտանիքի համար ևս մեկ տոն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան