Աննա Հակոբյանի հետ հանդիպած հաջողակ տղամարդկանցից մեկը Տելեմակ Սահակյանն է
Աննա Հակոբյանի՝ հաջողակ տղամարդկանց երեկոյի մասնակիցներից մեկը լորի միս, ձու արտադրող «ՏեՍիլ» ընկերության հիմնադիր Տելեմակ Սահակյանն է։
«Հրապարակ»-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, որ գործարարը ծաղկեփնջով գալիս է Նիկոլ Փաշինյանի կնոջ հետ հանդիպմանը։
Տելեմակ Սահակյանի հիմնադրած ընկերությունը գործում է Վեդի համայնքի կազմի մեջ մտնող Նոր Կյանք գյուղում։ Հիշեցնենք, որ Վեդու ներկա քաղաքապետ Գարիկ Սարգսյանը, որը հայտնի է Կոկորդիլոս անունով, հենց այս գյուղից է, նաև այդ գյուղի ղեկավարն է եղել։
Panorama.am-ը զանգահարեց ընկերություն՝ պարզելու արդյոք հիմնադրի վրա եղել է ճնշում Սարգսյանի կողմից։
«Որևէ ճնշում չենք նկատել, չի եղել ընդհանրապես։ Հակառակը, հեղափոխությունից հետո տեղափոխվել ենք Հայաստան, զրոյից բիզնես ենք սկսել»,-ասաց հիմնադրի կինը՝ Սիլվիան։
Ավելի վաղ Աննա Հակոբյանն այցելել է այս ընկերություն, ինչից հետո ընկերության սոցցանցի էջում մեծ շնորհակալություն էին հայտնել Փաշինյանի կնոջը.
«Մեր շատ սիրելի տիկին Հակոբյանն այսօր այցելել էր մեր տնտեսություն, շա՜տ դրական էներգիա ստացանք , շատ հաճելի էր ծանոթանալ... Շնորհակալություն ենք հայտնում տիկին Հակոբյանին նման ուշադրության համար»։
Ի դեպ, «ՏեՍիլ»-ը Տելեմակի ու Սիլվիայի անունների հապավումն է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան