Պարզվել է Իսպանիայում ամենաուժեղ ջրհեղեղի պատճառը
Գլոբալ տաքացումը Իսպանիայում սաստիկ ջրհեղեղների պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով World Weather Attribution (WWA) հայտարարությունը, որն ուսումնասիրում է կլիմայի փոփոխության ազդեցությունը եղանակային ծայրահեղ իրադարձությունների վրա։
Գազետա.ռու-ի հաղորդամբ, հոդվածում նշվում է, որ տարածաշրջանում աճում է կարճատև և ինտենսիվ անձրևների քանակը։ Վալենսիայում այս շաբաթ տեղումները 12%-ով ավելի ինտենսիվ էին և երկու անգամ ավելի հաճախ, քան նախաարդյունաբերական ժամանակաշրջանում (1850-1900 թթ.), երբ տարածաշրջանն ավելի զով էր:
Նշվում է, որ մոտ ապագայում ծայրահեղ և ավերիչ փոթորիկները ավելի հաճախակի կլինեն։ Մասնագետները դա կապում են Միջերկրական ծովում օդի ռեկորդային ջերմաստիճանի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայում զոհերի թիվը հասել է 95-ի
- Իսպանիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան. Անի Բադալյան
- Իսպանիայում ջրհեղեղւ հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի
- Ափսոսանք ենք հայտնում Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ․ ՀՀ ԱԳՆ
- Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել
- Իսպանիայում հորդառատ անձրևների հեևանքով մի քանի տասնյակ մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան