ՌԴ-ն կարող է, վճռականություն ունենալու դեպքում, քայլեր գործադրել մեր գերիների ազատ արձակման համար. Լեռնիկ Հովհաննիսյան
«Ռուսաստանն այն երկիրն է, որ կարող է համապատասխան վճռականություն ունենալու դեպքում քայլեր գործադրել թե մեր գերիների ազատ արձակման, թե Արցախում մշակութային ժառանգության պահանության համար»,- ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ ասաց ՀԱԵ Արցախի թեմի թեմակալ խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այսօր Արցախում հայ միջնադարյան մշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման հետ մեկտեղ ոչնչացվում են նաև Հայրենական մեծ պատերազմում զոհված հայ զինվորներին նվիրված հուշարձանները, որոնք գրեթե Արցախի ամեն մի գյուղում կան։
«Ռուսաստանը կարող է ի վերջո Ադրբեջանին հարցնել՝ ո՞ւր են Խորհրդային միության կրկնակի հերոս, Լենինգրադը պաշտպանած Նելսոն Ստեփանյանի կիսանդրիները Շուշիում, Ստեփանակերտում, ո՞ւր է ծովակալ Իսակովի հուշարձանը Ստեփանակերտում, որը մեծ ներդրում է ունեցել թե Լենինգրադի, թե Կովկասի պաշտպանությանը։
Խնդրում ենք, պահանջում ենք՝ անմիջական քայլեր ձեռնարկել, դա մեր ընդհանուր մշակութային ժառանգությունն է»,- ասաց Լ.Հովհաննիսյանը՝ ՌԴ դեսպանության դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- COP 29-ով Ադրբեջանը փորձելու է մաքրել իր ձեռքերը որպես ցեղաuպան պետություն. Աննա Գրիգորյան
- Անհնար է լուրջ արդյունքների հասնել, եթե աշխատանքներ չեն տանում քո սեփական երկրի իշխանությունները. Մետաքսե Հակոբյան
- Սաղաթելյան. Հայաստանի կառավարությունն իր վարքագծով հաճախ լեգիտիմացնում են Ադրբեջանի հանցшկից քաղաքականությունը
- Ուզում է երկիրը թուրք, ջհուդ ղեկավարի, մեր վեջը չէ, միայն մեր սառնարանը լիքը լինի. Ակցիայի մասնակից
- ՈՒՂԻՂ. Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույց ՄԱԿ գրասենյակի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան