Արժանապատիվ հայ ժողվորդի համար Արցախյան էջը փակված չէ. Լիլիթ Գալստյան
«Նաև միջազգային հանրության լռության և թողտվության պայմաններում իրականություն դարձավ Արցախում միջազգային հանցագործությունը, ցեղասպանությունը»,-Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Հիշեցնելով, որ առաջիկա օրերին Բաքվում կայանալիք COP 29 համաշխարհային բնապահպանական վեհաժողովին մասնակցելու են աշխարհի պետությունների ղեկավարները ՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ այն մի վեհաժողով է, որը տեղի է ունենում մարդու իրավունքների, կլիմայական պայմանները խաթարող նավթային բռնապետություն՝ Ադրբեջանում, ինչն առաջացրելէ քաղաքակիրթ աշխարհի վրդովմունքը և բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ իրենց ձայնն են բարձրացնում դրա դեմ։
Գալստյանը հայտարարեց, որ ֆրանսիայից և մյուս պետություններից պետք է պահանջել, որպեսզի Ադրբեջանին կանգնեցնեն փաստի առաջ ցեղասպանական գործողությունների համար։
«Առաջին՝ պետք է պահանջել, որ Հայաստան վերադարձվեն Ադրբեջանի բանտերում այսօր կեղեքվող հայ ռազմագերիները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Համաժողովի մասնակիցներն անպայման այցելեն Բաքվի բանտերում խոշտանգվող ռազմագերիներին։ Մյուսը, որի վրա պետք է ուշադրություն դարձնի միջազգային հանրությունը Արցախի տարածքում հայկական ինքնության ցեղասպանությունն է։ Մշակութային ժառանգության հայ ինքնության ոչնչացումը։ Մեզ՝ արժանապատիվ հայ ժողվորդի համար արցախյան էջը փակված չէ և մենք միջազգային հանրությունից, ԵԱՀԿ մինսկի մանդատ ունեցող երկրներից պահանջում ենք հետամուտ լինել,նախ՝ կանգնեցնելու ռազմական հանցագործությունը, կանգնեցնել ուժի և պատերազմի սպառնալիքով Հայաստանից կորզվող կեղծ խաղաղության գործընթացը, հիմնավորել իրական խաղաղության գործընթաց և միջազգային երաշխիքների ապահովմամբ հասնել արցախահայության արդար դատին, նրա վերադարձ իր երեքհազարամյա բնօրրան»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ից ակնկալում ենք անմիջական ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն Բաքվում պահվող հայ գերիները. Մինասյան
- ՌԴ-ն կարող է, վճռականություն ունենալու դեպքում, քայլեր գործադրել մեր գերիների ազատ արձակման համար. Լեռնիկ Հովհաննիսյան
- Սաղաթելյան. Հայաստանի կառավարությունն իր վարքագծով հաճախ լեգիտիմացնում են Ադրբեջանի հանցшկից քաղաքականությունը
- ՈՒՂԻՂ. Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույց ՄԱԿ գրասենյակի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին