«Արվեստը միայն փող աշխատելու համար չէ». Կոպոլան՝ Marvel ֆիլմերի մասին
Վերջերս «Կնքահայրը» և «Մեգալոպոլիս» ֆիլմի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան պատասխանել է Cinepop-ի լրագրողի հարցին, թե արդյոք նա համարում է Marvel կոմիքսների հիման վրա ստեղծված ֆիլմերը կինոյի իսկական տարր։
Ըստ Կոպոլայի, Marvel Studios-ի ֆիլմերում դերասանները ցուցադրում են իրենց փայլուն տաղանդը՝ «արժանի հիացմունքի»։ Սակայն ռեժիսորը միաժամանակ նշել է, որ արվեստի ցանկացած գործ չպետք է միտված լինի միայն շահույթ ստանալուն, քանի որ դրա իմաստն այլ է։
«Գիտեք, սա բարդ հարց է։ Կարծում եմ, որ Marvel-ի ֆիլմերում շատ տաղանդներ կան, ինչը հիացմունքի արժանի է: Բայց արվեստի նպատակը ժամանակակից կյանքը լուսավորելն է, ոչ թե մարդկանց փող բերելը»,- ասել է նա։
Նախկինում Կոպոլան ավելի կոշտ է արտահայտվել Marvel-ի կոմիքսների վրա հիմնված նախագծերի մասին՝ նշելով, որ նման նախագծերը փչացնում են կինոարդյունաբերությունը և արժեզրկում այն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան