Ողբերգական ավտովթար
Նոյեմբերի 1-ին, ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ13 ավտոճանապարհի 85 կմ հատվածում՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 37-ամյա Մխիթար Դավթյանի վարած «Զիլ» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 78-ամյա Ռաֆիկ Ներսիսյանի վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով վարորդներից Ռ․ Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։
Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը»,- հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ջաջուռում երիտասարդ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև վարորդի ծանոթին
- Խոշոր ավտովթարի հետևանքով մեքենա է շրջվել
- ՀՀ ԶՈւ զինծառայողի մասնակցությամբ խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում