2025 թ.-ին Առողջապահության նախարարությանը հատկացվելու է 5.3 մլրդ դրամով պակաս, բայց նրա բյուջեն ավելացել է 12.7 մլրդ-ով. Նախարարի թվաբանությունը
«2025 թվականի բյուջեով Առողջապահության նախարարությանը հատկացվելու է մոտ 163 մլրդ դրամ, որը 5.3 մլրդ դրամով ավելի պակաս է քան, 2024 թվականի բյուջեով նախատեսված գումարը»,-ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարա Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ այն կազմում է 3.1 %։
Նախարարի ներկայացմամբ՝ ընթացիկ ծախսերով կա 3.5 %
նվազում, իսկ կապիտալ ծախսերով՝ 1.8 %-ի, 216մլն դրամի ավելացում։
Անդրադառնալով կանխատեսվող հարցերը՝ Վահե Հովհաննիսյանը պատասխանեց դրանց՝ նշելով. «2024 թվականի բյուջեով նախատեսված էր գումար Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար, որ պետք է ծախսվել համակարգի ներդրման դեպքում, եթե այս գումարը հաշվի չատնենք, ապա 2025 թվականի բյուջեն 2024 թվականի համեմատ ավելացել է 12.7 մլրդ դրամով»։
Նա բացատրեց, որ 2024 թվականին ապահովագրության համար հատկացվել էր 18 մլրդ դրամ և այն չէր ծախսվել, հետևաբար հանում է 2024 թվականի բյուջեից։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ի տարբերություն առողջապահության նախարարի, Սանոսյանի նկատմամբ ՔՊ-ում հիստերիկ դրսևորումներ չեն գրանցվել
- Առողջապահության ոլորտին հատկացվող գումարը 14 տոկոսով կավելանա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան