Սկանդալ «Ну-ка, все вместе»-ի տաղավարում՝ հանուն Արփի Աբգարյանի
«Ну ка все вместе» նախագծի հատուկ թողարկման ժամանակ սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Մասնակիցները կատարել են հայտնի կոմպոզիտոր և պրոդյուսեր Իգոր Կրուտոյի սիրված երգերը։ Հաղթողին կոմպոզիտորը երգ էր նվիրելու։ Ելույթ ունեցողներից ժյուրին ընտրել է երկու մասնակցի՝ Արփի Աբգարյանին ու Դարիա Խրամովային։
Արփի Աբգարյանի ելույթի ժամանակ նախագծի ղեկավար Սերգեյ Լազարևն իջել է սեղանների վրայով ու սեղմել ժյուրիի այն անդամների կոճակները, որոնք ոտքի չէին կանգնել։
Արարքը ոչ միանշանակ է ընդունվել։ ժյուրիի անդամներից Լև Ռուդինն անմիջապես լքել է տաղավարը, Արփին սկսել է արտասվել։
«Դու ակրոբատ ես»,-դիմելով Լազարևին՝ հայտարարել է Նիկոլայ Բասկովը։
«Ես չեմ կարողանում անարդարություն հանդուրժել»,-ի պատասխան հայտարարել է Լազարևը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան