Արցախյան հանրությունը պետք է իմանա` ովքե՞ր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել. Ստեփանյան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ «40+10 հազար» աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլ, այնուհետև կգործի միայն հատուկ խմբերի համար։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրում է. «Ուշագրավ է, որ այդ հայտարարության մեջ հատուկ շեշտվում է, որ այս որոշումը կայացվել է արցախցիների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումների և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումների արդյունքում։
Հետաքրքիր է՝ այդ ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել արցախցիների շահերին տրամագծորեն հակասող այս որոշմանը, միգուցե սա ուղղակի մի հերթապահ արտահայտություն է, որ օգտագործում են այս անիմաստ որոշումը լեգիտիմացնելու համար։
Իսկ եթե այնուամենայնիվ արցախյան որևէ շրջանակի հետ իրապես հանդիպում եղել է, և այս որոշման համար հիմք է հանդիսացել նրանց առաջարկ-դիտարկումները, ապա արցախյան հանրությունը պետք է իմանա, թե ո՞վքեր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել և նրանց շահերին հակասող առաջարկ-դիտարկումներ ներկայացնել։
Հ․Գ․ Տեղեկացված եմ, որ Արցախի ԱԺ-ի և կառավարության ներկայացուցիչների հետ նման քննարկումներ չեն եղել»։
Հարակից հրապարակումներ`
- Մանրամասներ՝ ԼՂ հայրենակիցների համար 2025 թվականից նախատեսվող ծրագրի մասին
- Կարևոր տեղեկություն ԼՂ հայրենակիցների համար՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի վերաբերյալ
- ԼՂ քաղաքացիների բնակապահովման ծրագրում փոփոխություններ են եղել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան