Հետախուզվողից՝ հաջողակ․ ո՞վ է Աննա Հակոբյանի հետ ընթրիքին մասնակցած «հաջողակ տղամարդկանցից» Վարդան Ալեքսանյանը
Վերջերս Աննա Հակոբյանը հաջողակ տղամարդկանց ընթրիք էր նախաձեռնել, որը վճարը կազմում էր 1 մլն դրամ։ Ընթրիքը, ինչպես հայտնել է Աննա Հակոբյանը, բարեգործական բնույթ է կրում։
Hayastan.news-ին մանրամասներ են հայտնի դարձել ընթրիքի մասնակիցներից Վարդան Ալեքսանյանի վերաբերյալ, պարզվում է՝ նա նախկինում հետախուզվող էր, հիմա արդեն հաջողակ տղամարդ է։
«Վարդան Ալեքսանյանը «Հավերժ Մուսալեռ» ՍՊԸ տնօրենն էր, որը ղեկավարում էր նաև «Ալեքսանյան ընդ փարթներս» և «ՌՎ» ՍՊ ընկերությունների գործունեությունը։
Նրա նկատմամբ 2010-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում խարդախության փաստով քրեական գործ էր հարուցվել, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում։
Hayastan.news-ին հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի «Մուսալեռ» հուշահամալիրի հարևանությամբ գտնվող հողատարածքներն առաց համատեղ սեփականատետերի իմացության ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին վաճառելու համար։
Ըստ ոստիկանության 2010 թ․ հաղորդագրության՝ նա այդկերպ հափշտակել է 309 միլիոն 657 հազար դրամ:
Արդեն հաջողակ տղամարդ դարձած Վարդան Ալեքսանյանի գործունեության հետևանքով տուժող է ճանաչվել 26 մարդ։
Դատական տեղեկատվական համակարգից Hayastan.news-ը տեղեկացավ, որ գործը դեռ քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված 3 մլն դրամ գրավը։
Վարդան Ալեքսանյանը այժմ ևս զբաղվում է անշարժ գույքի շուկայում գործունեություն ծավալելով, առնչություն ունի ԴԻԳՆԻՍԻ ընկերության հետ, նախորդ տարի էլ այդ նպատակով մեկ ամիս գտնվել է Դուբայում։
Դատական գործը գտնվում է դատավոր Մարտին Արզումանյանի վարույթում»,- գրել է կայքը։
Հարակից հրապարակումներ`
- Նախկին ՀՀԿ-ական, «Զովք»-ի փոխտնօրեն, «Պրոֆալ»-ի տնօրեն և այլք․ Աննա Հակոբյանի հետ ընթրած «հաջողակ տղամարդիկ»
- Հաջորդ օրվա հաջողակ տղամարդը. Աննա Հակոբյանը հանդիպել է Դավիթ Երեմյանի հետ
- Սնանկության եզրին կանգնած Սարգիս Թարվերդյանը՝ Աննա Հակոբյանի «հաջողակ տղամարդկանց» թվում
- Աննա Հակոբյանի հետ հանդիպած հաջողակ տղամարդկանցից մեկը Տելեմակ Սահակյանն է
- Աննա Հակոբյանի վարդագույն կոստյումն ու «հաջողակ տղամարդիկ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան