Հղի կանայք կարո՞ղ են մկրտվել. Հայր Զաքարիայի պարզաբանումը
«Հղի կանայք կարո՞ղ են մկրտվել»։ Հարցին ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան հայր Զաքարիա Բաղումյանը.
«Անկասկած. կանոնական առումով որևէ արգելք չկա, բայց մեկ բան պետք է անպայման հիշել, ինչը հաճախ շփոթ է առաջացնում. հղի կնոջ Մկրտությամբ պտուղը մկրտված չի համարվում:
Երբ երեխան ծնվի, նրան անպայման պետք է մկրտել: Սա են փաստում Երկրորդ Նիկիական կանոնախմբի 37-րդ , Նեոկեսարիայի 6-րդ կանոնները, ինչպես նաև Մխիթար Գոշի Դատաստանագիրքը: Իսկ Ս. Աթանաս Ալեքսանդրացու կանոնախմբի 39-րդ կանոնը հրահանգում է անմիջապես մկրտել դժվարածին կնոջ մանկանը` մոտակա մահվանն ընդառաջ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան