Քանյե Ուեսթը 1 միլիարդ դոլարով վավերագրական ֆիլմ է նկարահանել իր մասին
Ռեփեր Քանյե Ուեսթը իր մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել. «Ո՞ւմ անունով» ֆիլմի համար նա ծախսել է 1 միլիարդ դոլար։ Variety-ի հաղորդմամբ, նախագիծը ստեղծվել է վեց տարվա ընթացքում։
Ֆիլմում օգտագործվել են նախկինում չհրապարակված կադրեր և, ըստ նկարագրության, «խոստանում է ներկայացնել Յեի հանրային կերպարանափոխությունը» (Ուեսթը փոխել է իր անունը Յե 2021 թվականին):
Համառոտ նկարագրության մեջ ասվում է. «Ֆիլմը ներկայացնում է Յեի վերելքը՝ դառնալով Ամերիկայի պատմության ամենահարուստ սևամորթ մարդը՝ միաժամանակ բացահայտելով, թե ինչու է գերաստղը վտանգի ենթարկել այն ամենը, ինչ կառուցել է հանուն ազատության»։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, ֆիլմի միջազգային վաճառքները կկազմակերպեն Goodfellas and Utopia-ն։ Նոյեմբերի 7-ին տեղի կունենա գովազդային տեսահոլովակի բացառիկ ցուցադրություն։