Երևանի կառավարման տոտալ ֆիասկո է. Քրիստինա Վարդանյան
«Լսեցի քաղաքային իշխանութրան անդրադարձը մետրոյի կոլափսին։ Սա կառավարման տոտալ ֆիասկո է»,-նման գնահատկան է տալիս Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը։
Նա ընդգծում է, նույնիսկ այս իրավիճակում չկա ինքնաքննադատում։
«Հակառակը, իշխանության զուգահեռ իրականության մեջ, ձյունը «ֆեյսբուքում էր», «ոջլոտ» ծառերը «փայլուն» փոխարինվեցին «գեղազարդ» օտարածիններով, որոնք «արդեն հատվածների բարձրության են», Երևանում օդի աղտոտումը «լեգենդ է» (երեկոյան 117 չափիչ սարքերից 116-ը ֆիքսել են փոշու բարձր մակարդակ), մետրոյում մարդկանց առողջության հաշվին, ներդրված «բարեփոխման» ծրագրի արդյունքում առաջացան հսկայական կուտակումներ, որոնց միջոցով՝ ըստ քաղաքապետի, «վերհանում են խնդիրներն ու բացերը» (սովորաբար, փորձագետները, մասնագետները նախապես դրանք կանխատեսում և չեզոքացնում են՝ գրագետ լուծումներով), երկու ժամ տևող անձրևներն էլ «աննախադեպ» են Երևանի պատմության մեջ… Հայցեք երևանցիների ներողամտությունը, քանզի կառավարում եք նրանց առողջության, կյանքի և հարկերի հաշվին… Ասում ենք, ԳՆԱՑԵՔ…»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ են մետրոյում հերթեր
- Տիգրան Ավինյան, Սուրեն Գրիգորյան, համեցեք, երթևեկեք մետրոյով. Սոնա Աղեկյան
- Անձրևներից հետո Երևանի թիվ 188 դպրոցի առաստաղից բեկորներ են պոկվել, կոյուղաջրերը լցվում են դպրոցի շենքի տակ
- Դատախազությունից արձագանքում են չորացած տույաների ու միջոցների փոշիացման վերաբերյալ հարցմանը
- Ահազանգ. Սայաթ-Նովա փողոցում քաղաքապետարանի տնկած սոսիները համատարած չորանում են
- Անձրևից հետո երևանյան նոր լճեր են առաջանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան