«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտից քաղաքացուն իջեցնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը
Նոյեմբերի 2-ին, ժամը 16:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը, իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարները Լ. Մ.-ին (ծնված 1985 թ․) փրկարարական ավտոմեքենայով իջեցրել (մոտ 2 կմ) և մոտեցրել են անձնական ավտոմեքենային։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան