Ալիևի դուստրերն ավելի քան 13 միլիարդ դոլար արժողությամբ բիզնես կայսրություն են վերահսկում. Մայքլ Ռուբին
Ադրբեջանը COP29 կլիմայի միջազգային համաժողովին ընդառաջ շարունակում է Բաքուն սարքավորել։ Ընդունող երկրների կառավարությունները կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի ամենամյա համաժողովին վերաբերվում են այնպես, ինչպես վերաբերվում են Օլիմպիական խաղերին կամ Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Նրանք ոչ միայն փող են աշխատում, այլև ռեբրենդինգ են անում միջազգային լսարանի համար: Դրա մասին The National Security Journal-ում հրապարակված իր հոդվածում գրում է ամերիկացի քաղաքական վերլուծաբան Մայքլ Ռուբինը։
«Ադրբեջանն COP29 կլիմայի միջազգային համաժողովն ընդունելու համար անհեթեթ ընտրություն է: Այս երկիրը չի կարող իրեն դիրքավորել որպես կլիմայական պոտենցիալ զոհ. նրա հիմնական բնապահպանական խնդիրը ոչ թե կլիման է, այլ սեփական աղտոտվածությունը և իշխող Ալիևների ընտանիքին առնչվողների՝ օրենքից վեր կանգնելու կարողությունը։
Սա աշխարհի ամենավտորիտար պետություններից մեկն է և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը հյուրընկալող ամենանվազ ազատ երկիրը:
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության տվյալներով՝ թալիբների օրոք աֆղաններն ավելի շատ քաղաքական իրավունքներ ունեն, քան ադրբեջանցիները՝ Ալիևի օրոք։ Freedom House-ը գնահատել է նաև Լեռնային Ղարաբաղը, որը Ադրբեջանը նվաճել է մեկ տարի առաջ և այժմ կառավարում է այն, իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանը համարում է աշխարհի ամենանվազ ազատ վայրը, ավելի վատը, քան Հյուսիսային Կորեան և Էրիթրեան:
Ալիևին միջոցառումներ անցկացնելու իրավունք տալը արդարեցնում է ավազակապետությանը: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը հյուրընկալող նախկին երկրներից շատերը կոռուպցիային առնչվող խնդիրներ են ունեցել, բայց ոչ այն աստիճան, որքան Ադրբեջանը: Ադրբեջանը ոչ միայն ազատության անկում է ապրում, այլև երկիրն աշխարհի ամենակոռումպացված պետություններից մեկն է։ Transparency International-ն Ադրբեջանը համարում է շատ ավելի կոռումպացված, քան, օրինակ, Արաբական Միացյալ Էմիրությունները կամ Կատարը, և նույնիսկ ավելի վատը, քան Ռուսաստանը, Լիբանանը և Իրանը։ Ալիևի երկու դուստրերը ավելի քան 13 միլիարդ դոլար արժողությամբ բիզնես կայսրություն են վերահսկում։
Հյուրընկալելու Ադրբեջանի կարողությունը պայմանավորված էր կլիմայական համաժողովից հետո ՄԱԿ-ի ներդրած ռոտացիոն համակարգով, որն իր չափերով և հեղինակությամբ մեծացավ, բայց Ադրբեջանը միակ թեկնածուն չէր:
Հայաստանը, մի երկիր, որի բրենդը բնապահպանությունն է, նույնպես ձգտում էր հյուրընկալել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը: Ադրբեջանն օգտագործեց իր կողմից գրաված հայ պատանդներին որպես սակարկությունների առարկա՝ հայտարարելով, որ կազատի նրանց միայն այն դեպքում, եթե Հայաստանը հրաժարվի իր հայտից: Պետքարտուղարությունը, ձգտելով խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել համաձայնել։ Նա չեղարկեց հայտը, սակայն Ադրբեջանը շարունակեց պահել հայ գերիներին և զավթել ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքը, որը միջազգային հանրությունը ճանաչում է որպես Հայաստան։ Անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հազարամյա բնիկ հայկական համայնքի էթնիկ զտումներից հետո Ադրբեջանը միաժամանակ սկսեց սիստեմատիկ կերպով ոչնչացնել ԼՂ-ի հայկական ժառանգությունը:
Ադրբեջանին COP29-ը ընդունելու Սպիտակ տան օրհնությունն այսօր հավասարազոր է նրան, որ Սադամ Հուսեյնի Իրաքին թույլ տային միջազգային ֆորում ընդունելու՝ շարունակելով հանդերձ բռնազվթել Քուվեյթը:
Այն, որ Բայդենի վարչակազմն ներկայում դրվատում է ադրբեջանական ռեժիմին, խորապես խնդրահարույց է»,- news.am-ի փոխանցմամբ, գրում է ամերիկացի քաղաքական վերլուծաբան Մայքլ Ռուբինը The National Security Journal-ի իր հոդվածում։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլական «խորհրդարանի խոսնակը» փորձում է արդարացնել Ալիևի հանցավոր քայլերը Ադցախի ժողովրդի նկատմամբ. Էդուարդ Շարմազանով
- Ալիևի հրամանով ոչնչացվում են Արցախում եկեղեցիների, խաչքարերի հայերեն արձանագրությունները. Լեռնիկ Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան