Արման Ծառուկյանն ու Իսլամ Մախաչևը կարող են ռևանշ մենամարտ անցկացնել հունվարի 18-ին
Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը և Արման Ծառուկյանը կարող են ռեւանշ-մենամարտ անցկացնել հունվարի 18-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ) կայանալիք UFC 311 մրցաշարում։ Այս մասին հայտնում է thesportsrush պորտալը՝ ինսայդերին հղումով։
Հիշեցնենք, որ այս նրանց առաջին մենամարտը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին։ Մախաչևը հաղթել էր միաձայն որոշմամբ։
Դրանից հետո Ծառուկյանը անցկացրել է 10 մենամարտ, որոնցից ինը հաղթել է։ Նրա վերջին մենամարտը կայացել է 2024 թվականի ապրիլին, որտեղ նա հաղթել է նախկին չեմպիոն բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։
Հարակից հրապարակումներ`
- Արման Ծառուկյանն ասել է, թե երբ է լինելու իր մենամարտը Մախաչևի հետ
- Արման Ծառուկյանի մենեջերը մեկնաբանել է մարզիկին 9 ամսով որակազրկելու որոշումը
- Արման Ծառուկյանը 9 ամսով որակազրկվել է
- UFC 307-ում կարող է կայանալ Արման Ծառուկյան- Իսլամ Մախաչև տիտղոսային մենամարտը