Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոստիկանությունը գտնվում է Հայաստանի ժողովրդին խաբած ու ժողովրդավարության անցան տակ իշխանությունն ուզուրպացրած անձանց ձեռքում՝ պատանդի կարգավիճակում»,-ընթացող մամուլի ասուլիսում ասաց կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, որը ոստիկանության կողմից ձերբակալված 9 անձանցից մեկն էր։
Շարունակելով խոսքը՝ նա ասաց, իշխանությունը ոստիկանությունն օգտագործում է ոչ թե անվտանգ միջավայր, ապահով հանրություն ստեղծելու համար, ոչ թե քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, ոչ թե քաղաքացու կյանքն ու սեփականության իրավունքը պաշտպանելու, այլ սեփական իշխանությունն ի վնաս հայ ժողովրդի շարունակական դարձնելու ու Հայաստանում դիկտատուրային ռեժիմ հաստատելու նպատակով։
Ավելի վաղ Հ. Ավետիսյանը հայտարարել էր, որ իրեն անհիմն մեղադրանքով ձերբակալելը (իբր թե ապօրինի զենք ունենալու կասկածը) այս իշխանության քաղաքական բռնաճնշման արար է, որով փորձ են անում իրեն ահաբեկել և լռեցնել:
«Խուզարկություններով (մեքենա և բնակարան) ինձ մոտ որևէ ապօրինի զենք կամ այլ առարկա չի հայտնաբերվել»,-հայտնել էր նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՈՒՂԻՂ. ՁՊՎ-ից ազատ արձակված Հովհաննես Ավետիսյանը ներկայացնում է իր դեմ իրականացրած ապօրինությունները
- Հովհաննես Ավետիսյանը ձերբակալվեց այն ժամանակահատվածում, երբ հրապարակայնորեն սկսեց քննադատել գործող իշխանությունների քաղաքականությունը
- Հովհաննես Ավետիսյան. Անհիմն մեղադրանքով ձերբակալելով՝ փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան