Խաչանովը մեկնաբանել է Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակչում Դիմիտրովի նկատմամբ տարած հաղթանակը
Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում ընթացող Masters շարքի մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթել է բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Խաղը տևել է մեկ ժամ 8 րոպե, ավարտվել է 6:2, 6:3 հաշվով։
Այսօր կայանալիք կիսաեզրափակիչում Խաչանովը կմրցի վարկանիշային աղյուսակի 15-րդ հորիզոնականում գտնվող ֆրանսիացի Ուգո Ումբերի հետ:
«Նախկինում ես երբեք չէի հաղթել Դիմիտրովին, և մեր վերջին հանդիպումը հատկապես դժվար էր. Մարսելի մրցաշարի կիսաեզրափակչում ես պարտվեցի նրան: Մենք խաղացել էինք մինչև ուժասպառ լինելը։ Ուստի ես շատ էի ուզում ռևանշ վերցնել, և, ճիշտն ասած, ավելի հեշտ ստացվեց, քան սպասում էի»,- sport.ru-ի հաղորդմամբ՝ խաղից հետո ասել է Խաչանովը։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Խաչանովը դուրս եկավ Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ
- Կարեն Խաչանովը հաղթել է Փարիզի «Մասթերսի» երկրորդ շրջանում
- Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված վարկանիշային աղյուսակում բարձրացել է 21-րդ տեղ
- ATP-500․ Կարեն Խաչանովը կիսաեզրափակչում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան