Քաղաքական 19:27 02/11/2024 Հայաստան

Նիկոլը նաև լվանում է Թուրքիայի արյnւնnտ երեսը վերջինիս՝ ԵՄ հնարավոր անդամագրության գործընթացում. Աշոտյան

«Իրավացի եք, այդ շոուն շարունակվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին դաշտերում։ Մի քանի անգամ անդրադարձել եմ այդ նախագծին՝ հիմնավոր ապացուցելով, որ դա հերթական նիկոլական խաբկանքն է։ Իր դրսի վոյաժներում Նիկոլը մշտապես փորձում է փիար անել այդ փուչիկը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ զավեշտալի են դրսում նայվում «Խաղաղության խաչմերուկի» բուկլետներ բաժանող հայ իշխանավորները»,- ասել է տնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով ընթերցողի հարցին՝ «իշխանությունները համառորեն հանրությանն են հրամցնում «Խաղաղության խաչմերուկ» կոչված ծրագիրը։ Ի՞նչ եք կարծում, այն իրատեսակա՞ն է եւ ինչո՞ւ են նրանք այդքան կառչել դրանից»։ 

«Ծրագիր կոչվածը որեւէ աղերս չունի ո՛չ ռեալ գեոպոլիտիկ իրավիճակի, ո՛չ միջազգային լոգիստիկ նախագծերի, ո՛չ էլ տնտեսական հաշվարկների հետ։ Ոչ մի գլոբալ կոմունիկացիոն նախագիծ՝ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհը», ռուսական «Հյուսիս-Հարավը», արեւմտյան «Գլոբալ դարպասը», հնդկական պրոյեկտները ոչ մի ծայրով չեն ներառում նիկոլական հեքիաթը։ «Խաղաղության խաչմերուկը» փողոցում բաժանվող պիցցաների ֆլայերների մակարդակից չի բարձրացել եւ չի բարձրանա։ Այն նման է ամեն գնով մարդու գնալու պատրաստ մի գեշ աղջկա, ում հարազատները կոտորվում են գովելով եւ իրենց հետ հյուր տանելով։ Ամոթից ելնելով էլ՝ հարեւանները եւ բարեկամները նրան առերես գովում են, իսկ հետեւից՝ հեգնում»,- ասել է Աշոտյանը։ 

Հարցին՝ Արարատ Միրզոյանի  վերջին հայտարարություններին Հայոց ցեղասպանության մասին ինչպե՞ս եք վերաբերվում, Աշոտյանը պատասխանել է. «Այնպես, ինչպես կվերաբերվի ցեղասպանությունը վերապրած նախնիների ընտանիքի զավակը… Այնպես, ինչպես կվերաբերվի ցանկացած նորմալ հայ… Այնպես, ինչպես կվերաբերվի ցանկացած նորմալ մարդ՝ անկախ ազգությունից եւ կրոնից…

Հայոց ցեղասպանության ուրացումը ոչ թե Միրզոյանի, այլ անձամբ Փաշինյանի նախաձեռնությունն է։ Սրանց անբարոյանականության հերթական հակառեկորդը կանխատեսելի էր դեռեւս 2018-ից: Սրանք թեպետ պաշտոնական թղթերում հիշատակում էին Հայոց ցեղասպանության հարցը, սակայն ռեալ գործողություններով անում հակառակը՝ Նիկոլի, կառավարության, ԱԺ-ի մակարդակներում։

Դեռևս «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տարվա ապրիլին հրապարակավ հայտարարել էի, որ ոչ մի հոգով նիկոլական Ծիծեռնակաբերդ գնալու իրավունք չունի։ Ժամանակը ցույց տվեց, որ կրկին իրավացի էի։ Հիմա սրանք անցել են ուրացման բացահայտ քաղաքականությանը, որովհետև առ այսօր անպատիժ են մնում հայ ժողովրդի դեմ գործած իրենց հանցանքների համար։ Ավելորդ է ասել, որ Միրզոյանի սրիկայությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, սրանց կառավարության ծրագրին և ազգային անվտանգությանս ռազմավարությանը։ Այս դեպքում շատ ավելի կեղտոտ է և վրդովվեցնող ոչ թե գրված, այլ չգրված օրենքների լպիրշ ոտնակոխումը։

Կրկնեմ. Հայոց ցեղասպանության հարցի ուրացումն ունի նաև լրջագույն միջազգային հետևանքներ։ Նախ հարված է հասցվում ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային մեխանիզմներին, որոնցում Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր մասն է։ Նիկոլը նաև լվանում է Թուրքիայի արյունոտ երեսը վերջինիս՝ ԵՄ հնարավոր անդամագրության գործընթացում։ Հարվածի և հարցականի տակ է դրվում նաև միջազգային քաղաքական շրջանակների տասնյակ տարիների պայքարն ու աշխատանքը»։

Հարցերն ու պատասխաններն ամբողջական՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:06
Ի՞նչ կապ կա Նոր Օռլեանի դեպքի և Լաս Վեգասում Tesla-ի պայթյունի միջև. BBC-ի անդրադարձը
42-ամյա Շամսուդ-Դին Ջաբբարը ամենագնացով մխրճվել է Նոր Օռլեանում Ամանորը տոնող մարդկանց ամբոխի մեջ: Նա ծնվել և մեծացել է Տեխասում, ծառայել է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայում գտնվող Թել ալ-Շահմ ռազմական օբյեկտին
 Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի արևմտյան Դամասկոս նահանգում գտնվող Թել էշ-Շահմ օբյեկտին, որի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Փոփոխությունների համար հետհաշվարկը սկսվել է․ Էրդողանը վերադասավորում է Թուրքիայի կառավարությունը
Մինչև փետրվարի վերջ հնարավոր են վերադասավորումներ Թուրքիայի կառավարությունում։ Ռեջեփ Էրդողանի որոշմամբ՝ 5-6 նախարար կարող է զրկվել պաշտոններից։...
Աղբյուր` Panorama.am
18:45
Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի...
Աղբյուր` Panorama.am
18:23
Կրակոցների հետքերով դիմակավորված ոստիկանական օպերացիա է անցկացվել 4-րդ գյուղում
 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային...
Աղբյուր` Panorama.am
18:10
Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր․ Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր։ Իսկը իմ...
Աղբյուր` Panorama.am
17:25
ՌԴ-ում սկսել է գործել միգրանտներին արտաքսելու ռեժիմը
Ռուսաստանում մարտի 5-ից կսկսի գործել երկրում անօրինական կերպով գտնվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր Մեծ Բրիտանիայի Սթոքպորտ քաղաքի համար
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վրաստանում ցույցերը շարունակվում են
Հունվարի 1-ի երեկոյան ցուցարարները կրկին հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նրանց պահանջները մնում են...
Աղբյուր` Panorama.am
16:28
Սրբազան Պայքարի հասցրած վնասը Փաշինյանը երբեք չի կարող վերականգնել․ Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանի համոզմամբ՝ Սրբազան Պայքարն այնպիսի վնաս է հասցրել Փաշինյանի իշխանությանը, որը Փաշինյանը որևէ պարագայում...
Աղբյուր` Panorama.am
16:13
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին։ Այս մասին գրում է TASS-ը։ 2024-ի վերջին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն...
Աղբյուր` Panorama.am
16:00
Փաշինյանը եթեր է լցնում՝ սպասելով Պուտին-Թրամփ քաղաքական մեծ առևտրին․ Արմեն Բադալյան
Նիկոլ Փաշինյանը ոչ մի ոլորտում հաջողություն չունի, ուղղակի եթեր է լցում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
15:31
Կիևի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացրել է Եվրոպայի տնտեսական ներուժը․ Զախարովա
Ուկրաինայի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը և բացասաբար է անդրադառնում եվրոպացիների...
Աղբյուր` Panorama.am
15:16
ԱՄՆ նախկին դեսպան. ԱՄՆ-ը շուտով կարող է հարձակվել Իրանի վրա
Միացյալ Նահանգները կարող է հարկադրված լինել «շուտով» հարձակվել Իրանի վրա, եթե Միացյալ Նահանգները չկարողանա արագ արդյունքների հասնել...
Աղբյուր` Panorama.am
15:02
Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի, ամանորյա լուսանկարն ու շնորհավորանքը
Երգիչ Անդրեի կինը՝ Անի Օհանյանը լուսանկար է հրապարակել իր էջում և շնորհավորել է Ամանորը։ «Շնորհավոր Նոր Տարի»,-գրել է նա։...
Աղբյուր` Panorama.am
14:46
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի․ Նաիրա Զոհրաբյան
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
14:33
Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում․ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում։ Դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
14:20
Մենք չպետք է երբեք խոնարհվենք թշնամիների առաջ․ Համբիկ Սասունյան
Պայքարը շարունակվում է, «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ, թուրք դիվանագետին սպանելու...
Աղբյուր` Panorama.am
14:08
Իսրայելը ռմբակոծել է Գազայում տեղահանված ընտանիքների վրանային ճամբար
Իսրայելական ավիահարվածի հետևանքով հունվարի 2-ի առավոտյան առնվազն 10 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի հարավում տեղահանված ընտանիքների վրանային...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մի շարք դեպքերում կսահմանափակվեն բժշկական օգնության և սպասարկման այցելությունները
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել և սահմանել պացիենտի կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
13:43
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում՝ Օյմյակոնում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Աշխարհի ամենացուրտ...
Աղբյուր` Panorama.am
13:35
Խաղաղություն ոչ ոք չի՛ նվիրելու․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խաղաղության համար անհրաժեշտ է առնվազն երեք նախապայման` 1. Հզոր և տեխնոլոգիաներ զինված բանակ,...
Աղբյուր` Panorama.am
13:20
Մարազմ... ու մեզ պարտվել են տվել սրան. քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Մարազմ... Ու մեզ պարտվել են տվել սրան... Հետաքրքիր է՝ սրա ընտանիքին նմանվել ձգտող մեր...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բերիո Հայոց թեմի առաջնորդը հյուրընկալել է Հալեպի ղեկավարության պատասխանատուներին
Բերիո Հայոց թեմի առաջնորդը Տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանը հյուրընկալել է Սիրիայի նոր իշխանության քաղաքական խորհուրդի Հալեպի ղեկավարության...
Աղբյուր` Panorama.am
13:03
Տեղի կունենա «ԲԵՄ» խաղարկային լիամետրաժ ֆիլմի երևանյան պրեմիերան
 2025թ-ի հունվարի 16-ին, «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում կայանալու է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ Հայաստանի, Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
12:43
Սբ․ Հովհաննեսի հարևանությամբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով
Երեկ՝ հունվարի 1-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին...
Աղբյուր` Panorama.am
12:21
«Սարքա՞ծ» էր «օպել»-ը Ավինյանի գլխին
 «Հասկանալի է, որ դա պատահական դեպք չէր։ Այսնքն՝  պատահական չէր Ավինյանի հորը մոտենալն ու նման հարցադրում անելը։Կարծում եմ՝...
Աղբյուր` Panorama.am
11:33
Նյու Յորքի գիշերային ակումբում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել, կան վիրավորներ
Նյու Յորքի ոստիկանությունը շրջափակել է գիշերային ակումբը, որտեղ անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա։ Այս մասին հայտնում է rbc-ն։ Անհայտ...
Աղբյուր` Panorama.am
11:18
Ինչո՞վ եք էներգոհամակարգը սնուցելու, եթե հրաժարվեք ռուսական գազից․ Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Մի հարցազրույց լսեցի քիչ առաջ, բավականին համբերատար: Ցավոք, մեզանում...
Աղբյուր` Panorama.am
10:54
Սիրիական ժամանակավոր իշխանության հրամանատարի հետ հանդիպել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը
Ահմատ Ալ Շարհն ընդունել է Սուրիայի Քրիստոնեա Հոգևոր Առաջնորդներին ու ղեկավարներին։ Այս մասին հայտնում է Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}