Արսեն Բաբայան. ՄԻՊ արագ արձագանքման խմբերը չեն այցելել ձերբակալվածներին, ինչից կարող եմ մի բան ենթադրել
«Ի սկզբանե քաղաքացիների ձերբակալման նպատակը եղել է այս մարդկանց աչքը վախեցնելը։ Տանենք մի քանի ժամ, մի քանի օր պահենք, որ էլ հանկարծ թռուցիկ չկպցնեն»,-լրագրողների հետ հանդիպմանը խոսելով նախօրեին անհիմն կերպով ինը քաղաքացիներին ձերբակալելու մասին՝ հայտարարեց փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա զարմանալի է համարում, որ այս իրավիճակում ՁՊՎ չեն այցելել ՄԻՊ արագ արձագանքման խմբերը։
«Այստեղից կարող եմ ենթադրել, որ իրենք էլ ի սկզբանե իմացել են, թե ինչ պիտի տեղի ունենա»,-ասաց Բաբայանը։
Մանրամասները՝ տեսանյութում։