ՈՒՂԻՂ. ՁՊՎ-ից ազատ արձակված Հովհաննես Ավետիսյանը ներկայացնում է իր դեմ իրականացրած ապօրինությունները
Երկու օր առաջ ձերբակալված կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն ու փաստաբան Արսեն Բաբայանը ներկայացնում են Ավետիսյանի դեմ իրականացրած ապօրինությունները։
Նշենք, որ Ավետիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր «168 ժամ»-ին, «Ազատություն» ռ/կ-ին, Factor.am-ին և այլ լրատվամիջոցների՝ խնդրելով այսօր առավոտյան կազմակերպել մամլո ասուլիս, որի ժամանակ կներկայացնի երեք ուղերձ՝ ուղղված Ոստիկանությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանին և Հայաստանի երիտասարդներին:
«Ինձ անհիմն մեղադրանքով ձերբակալելը (իբր թե ապօրինի զենք ունենալու կասկածը) այս իշխանության քաղաքական բռնաճնշման արար է, որով փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել: Խուզարկություններով (մեքենա և բնակարան) ինձ մոտ որևէ ապօրինի զենք կամ այլ առարկա չի հայտնաբերվել»,-նշել էր Ավետիսյանը։
«168 ժամը» արձագանքել է Հովհաննես Ավետիսյանի խնդրանքին։
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Ավետիսյանը ձերբակալվեց այն ժամանակահատվածում, երբ հրապարակայնորեն սկսեց քննադատել գործող իշխանությունների քաղաքականությունը
- Հովհաննես Ավետիսյան. Անհիմն մեղադրանքով ձերբակալելով՝ փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել
- Հովհաննես Ավետիսյանն ազատ է արձակվել
- Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով․ Փաստաբան
- Հովհաննես Ավետիսյանը Էրեբունու ձերբակալվածների պահպանման վայրում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան