Սերբիայում երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել, երկրում սգո օր է
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքին։
«Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Այս վշտալի պահին հայտնում ենք մեր համերաշխությունը»,- նշել է արտաքին քաղաքական գերատեսչությունը»,- նշված է ԱԳՆ թելեգրամ ալիքում։
Վերջին տվյալներով, Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել։ Սերբիայի կառավարությունը նոյեմբերի 2-ը երկրում սգո օր է հայտարարել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան