Վրաստանից արտաքսվել են օտարերկրյա 60 քաղաքացիներ, այդ թվում թnւրքեր և ադրբեջшնցիներ
Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի հիման վրա անցած ամիս երկրից վտարել են տարբեր երկրների 60 քաղաքացու։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
1tv.ge-ի հաղորդմամբ, գործակալության տվյալներով, արտասահմանյան երկրների քաղաքացիների մի մասը ինքնակամ լքել է Վրաստանը, իսկ մի քանիսը հարկադրված են եղել լքել երկրից միգրացիոն վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում։
«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին Վրաստանի օրենքի հիման վրա Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Թուրքմենստանի, Բանգլադեշի, Լիբանանի, Իրաքի, Նիգերիայի, Հորդանանի, Ալժիրի, Եգիպտոսի ընդհանուր թվով 60 քաղաքացիներ արտաքսվել են երկրից: Վտարվածների թվում կան նաև անձինք, ովքեր Վրաստանի տարածքում տարբեր հակահասարակական գործունեություն են ծավալել»,- հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան