3 տեսակի ավտոբուսից օգտվելիս հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով. Քաղաքապետարան
Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են կատարվել։
Մասնավորապես Man, ZhongTong և GazelCity տրանսպորտից օգտվելիս առաջարկվել էր վճարման 3 տարբերակ։
Քաղաքապետարանից հայտնում են, որ նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ, որից 5 215 300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):
Իսկ դրա նախորդ օրը՝ հոկտեմբերի 31-ի հավաքագրումները կազմել են 30 694 500 ՀՀ դրամ, որից 1 970 900-ը վալիդատորների միջոցով։
Մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- Մետրոպիլտենի խոսնակ. Ճապոնիայի մետրոյի կայարաններում հերթապահում են ամրակազմ տղամարդիկ են, ովքեր պիկ ժամին ուղևորներին հրելով տեղավորում են գնացքում
- Ինչո՞ւ են մետրոյում հերթեր
- Տիգրան Ավինյան, Սուրեն Գրիգորյան, համեցեք, երթևեկեք մետրոյով. Սոնա Աղեկյան
- ՈՒՂԻՂ. Մ. Մանուկյանը ներկայացնում է «Թել-Սել»-ի և քաղաքապետարանի միջև «աբսուրդային» գործարքից ուշագրավ մանրամասներ
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին