Բժիշկ Մյասնիկովը թվարկել է ամենաառողջարար ըմպելիքները
Սովորական մաքուր ջուրը, թեյը և սուրճն ամենաառողջ ըմպելիքներն են։ «Ռոսիա 1» ալիքի «Բժիշկ Մյասնիկով» հաղորդման ժամանակ ասել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։ Նրա խոսքով, մնացած ամեն ինչ պարզապես չարժե խմել։
«Ընդհանրապես, թեյը, սուրճը և մաքուր ջուրն այն են, ինչ պետք է խմել։ Մնացած ամեն ինչը չպետք է խմեք։ Մնացած բոլոր ըմպելիքները առողջարար չեն։ Այսպիսով, խմեք սուրճ և թեյ և առողջ կլինեք»,- ասել է Մյասնիկովը։
Բժիշկը բացատրել է, որ այլ ոչ ալկոհոլային ըմպելիքները կարող են բորբոքման պատճառ դառնալ՝ կապված շաքարի և այլ վնասակար նյութերի հետ։ Բժիշկն ընդգծել է, որ այս մասին տեղեկություն կա գիտական հետազոտություններում։