Երևանի թիվ 7-րդ հիմնական դպրոցում սակրավորները վնասազերծել են մարտական նռնակներ
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավուրիչ փողոցում՝ Վ. Մայակովսկու անվան թիվ 7-րդ հիմնական դպրոցում, շաբաթօրյակի ընթացքում կատարած աշխատանքների ժամանակ նռնակներ են հայտնաբերվել:
«Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության սակրավորական խումբը: Տեղում պարզվել է, որ նռնակները մարտական են, և սակրավորները զինամթերքը բերել են տրանսպորտային վիճակի և այն տեղափոխել են քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնում է կայքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան