Կոչ. COP29-ին ընդառաջ և ընթացքում հատուկ կարևորությամբ արծարծել արցախահայության նկատմամբ շարունակվող անարդարության մասին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահի Փոլ Հայդոսթյանը նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք COP29 միջազգային համագումարին ընդառաջ կոչով են հանդես եկել։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հաղորդմամբ, հոգևոր պետերն իրենց արդար ընդզվումն ու խորը մտահոգությունն են հայտնում Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ 2020-2023 թվականներին հրահրած պատերազմների, դրա հետևանք 120 հազար արցախահայերի իրենց պատմական հողից բռնագաղթի, Արցախում պատմամշակութային, հոգևոր շինությունների ու կոթողների ծրագրված ոչնչացման և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի գերեվարման առնչությամբ։
«Մենք չենք կարող լռել Ադրբեջանի կողմից Արցախի հայության իրավունքների ոտնահարման և միջազգային համայնքի անտարբերության մասին»,- նշել են հոգևոր պետերը՝ կոչ անելով եկեղեցիների հոգևոր առաջնորդներին ու համայնքային ղեկավարությանը COP29-ին ընդառաջ և համաժողովի ընթացքում հատուկ կարևորությամբ արծարծել Արցախի հայության նկատմամբ շարունակվող անարդարության մասին, հատկապես շեշտել միջազգային երաշխավորությամբ պատմական հողեր վերադառնալու և ինքնիշխանության վերահաստատելու Արցախի ժողովրդի արդար իրավունքի մասին։
«Գտնվում ենք մեր պատմության ճակատագրական հանգրվանում։ Շրջապատված ենք բազմաթիվ ու բազմազան տագնապներով։ Համահայկական օրակարգի շուրջ մեր ուժերի համախմբումն ավելի քան հրամայական է, լինենք խոհեմ և հեռատես»,- նշված է կոչում։
Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան